«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Քաղաքական ներկայացումը սկսված է

Քաղաքական ներկայացումը սկսված է
02.02.2015 | 16:42

ԱԺ-ն սկսեց 7-րդ նստաշրջանը: Նախ՝ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես եկավ Գյումրու դեպքերի առնչությամբ, Գալուստ Սահակյանը խոստացավ իրենց լիազորությունների շրջանակում հետամուտ լինել հանցագործության բացահայտմանը: Սահմանային լարվածության թեման ևս չշրջանցվեց: Իսկ ընդդիմադիր պատգամավորները լրացրին իշխանության «բաց թողած» հարցերը: Նիկոլ Փաշինյանը խոսեց Բերձորի դեպքերի մասին, առաջարկեց պատվիրակություն ձևավորել և ուղարկել ԼՂՀ` հանգամանքները պարզելու: Գալուստ Սահակյանն էլ տեղեկացրեց, որ կխոսի իր գործընկերոջ` ԼՂՀ ԱԺ նախագահի հետ և մանրամասներ կհաղորդի պատգամավորներին:

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միասին նորից բարձրացրին կառավարման ճգնաժամի հարցը, որը պետք է արտահերթ նիստով քննարկվեր: Ոչիշխանական եռյակը այս մասին նախագիծ էր ներկայացրել, սակայն ԱԺ նախագահը դրա արտահերթությունը չի տեսնում: Այդ պատճառով Լևոն Զուրաբյանն ընդմիջում պահանջեց: «Ես չեմ ուզում ձեզ կոպիտ պատասխանել, եթե Դուք հանգստանալ եք ցանկանում, կարող եք այդ ընդմիջումը առանց ինձ ասելու էլ վերցնել: Պարոն Զուրաբյանը հանգստանալ է խնդրում, քսան րոպե ընդմիջում»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Մի կերպ այս հարցը ավարտելով, ընդդիմությունն իշխանությանը «մատների» վրա խաղացնելու հաջորդ թեմային անցավ ու... հաղթեց այդ «մարտում»: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ձևավորման հարցի քվեարկությունը վերստին ընդդիմության և իշխանության մեջ «կռիվ» գցեց: Ընդդիմադիրներն այս տարբերակին համաձայն չեն և իրենց ներկայացուցչին չեն գործուղի այնտեղ: Իսկ ՀՀԿ-ի տարբերակով հանձնաժողովում պիտի լինի տասներեք անդամ, որից յոթը` ՀՀԿ, երկուսը` ԲՀԿ, մեկական անդամ էլ մյուս խմբակցություններից: Չնայած համառ դիմադրությանը, այդուհանդերձ, մեծամասնությունը չկարողացավ բավարար թվով ձայներով անցկացնել հարցը: «Ստացվեց հետևյալը՝ կամ նորից վաղը հանդես կգանք այս հարցով, կամ կորոշեմ միայնակ ես: Ես կհաշվեմ, դուք կտխրեք»,- հեգնեց ԱԺ նախագահը, ում չհաջողվեց ըստ կանոնակարգ-օրենքի նիստի առաջին օրը հաշվիչ հանձնաժողով ձևավորել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ