Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Ռուսական կողմի հետ քննարկվում է՝ Պերմյակովը ծանոթ եղե՞լ է Ավետիսյանների հետ, թե՞ ոչ»

«Ռուսական կողմի հետ քննարկվում է՝ Պերմյակովը ծանոթ եղե՞լ է Ավետիսյանների հետ, թե՞ ոչ»
23.01.2015 | 14:05

«Մեր իրավապահ և ուժային մարմինները ժամը քանիսին են տեղեկացվել, որ այդ զինված տականքը լքել է զորամասն ու զորամասի տարածքը: ՈՒզում եմ նաև իմանալ, թե ո՞ւմ կողմից է հայտնաբերվել նա և ժամը քանիսին: Եվ վերջապես, ճի՞շտ է, որ նա այդ տան հասցեում եղել է նախկինում: ՈՒզում եմ նաև իմանալ, թե արդեն դիմե՞լ եք ՌԴ գլխավոր դատախազին, թե՞ ոչ»,- ԱԺ լսումների ժամանակ, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, հարցրեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Տուժողների բնակարան մուտք գործելու, հանցագործություն կատարելու և հայտնաբերման մանրամասները դեռևս գտնվում են քննարկման փուլում: Այո, այդ բոլոր հարցերի պատասխանները մենք ունենք: Բոլոր մանրամասները պարզ են: Պարզ է նաև, թե ով նկատեց, ով հայտնեց այդ մասին ռուսական կողմին և այլն: Բոլորը հարցերը կարգավորված են, իսկ իրավապահ մարմինների կողմից իրականացվել են համատեղ համագործակցության միջոցառումներ: Նրանք համատեղ են իրականացրել աշխատանքները՝ հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ: Բայց մի նկատառում. չեմ կարծում, որ հարցերի պատասխանները պետք է քննարկել այսօր: Ես չեմ պատրաստվում հրապարակման առարկա դարձնել քննության փուլում գտնվող հարցերը: Ձեռնպահ կմնամ այդ մասին այս փուլում խոսելուց»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Կասկածյալ Պերմյակովը նախկինում ճանաչե՞լ է Ավետիսյաններին, թե՞ ոչ հարցը ևս քննարկվում է ռուսական կողմի հետ, և դեպքի բոլոր վարկածների շուրջ ձեռք բերված փաստարկներն ու ապացույցները հանրությանը կտեղեկացվի:
«Այս փուլում ստուգվում են մի շարք վարկածներ: Պետք է բոլոր հարցերը ստուգվեն, ճշտվեն, որից հետո կկցվեն գործին: Բացի դրանից՝ դրանք չեն կարող վերջնական լինել»,- շեշտեց գլխավոր դատախազը:
Գալով ՌԴ դատախազին դիմելու խոստումին՝ Գ. Կոստանյանը մեկ անգամ ևս շեշտեց, որ ինքը չի դրժում իր խոստումը: «Սա բազմակողմ հարց է, և մենք բազմաթիվ անգամ կարող ենք միջնորդություններ ու դիմումներ ներկայացնել: Ամբողջ իրավապահ բլոկը իր լիազորությունների սահմանում կապերի մեջ է ռուսական կողմի հետ: Այս փոխօգնությունը, որը տեղի է ունեցել և դեռ պետք է շարունակվի, շատ կարևոր է: Այո, ես խոստացել եմ, որ պետք է դիմեմ ՌԴ գլխավոր դատախազին, և դա ոչ միայն գլխավոր դատախազի խոստում է, այլև պարտականություն: Պայմանագրով հստակ սահմանված են իմ պարտավորությունները, թե ես որ հարցերի շուրջ պետք է դիմեմ ՌԴ գլխավոր դատախազին: Կրկնում եմ՝ դա իմ պարտականությունն է, սակայն դիմումներն ու միջնորդություններն աննպատակ չեն լինում և դրանք ներկայացվում են համապատասխան փուլում»,- ասաց Կոստանյանը՝ ընդգծելով, որ ՌԴ գլխավոր դատախազություն կդիմի միայն գործողությունները ճշտելուց և համապատասխան ապացույցները ձեռք բերելուց հետո, որոնք էլ իրենց հերթին կլինեն պատճառաբանված ու հիմնավորված:

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ