Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՈՒմ է պետք ձեր «գալոչկան»

ՈՒմ է պետք ձեր «գալոչկան»
23.01.2015 | 00:44

Երեկ ԱԺ-ն Գյումրու դեպքերի առնչությամբ լսումներ էր կազմակերպել, բայց երևի ճիշտ կլիներ՝ ոչ մի բան էլ չաներ: Ողբերգությունը վերածվեց իշխանություն-ընդդիմություն տանդեմում միմյանց պիտակավորելու «շարքային» առիթի:

Գոնե այս հարցում նույնիսկ քաղաքականության մեջ պետք է ազնիվ լինել, բայց որոշ իշխանականներ և ընդդիմադիրներ, իրենց բնույթին հավատարիմ, վարվեցին այնպես, ինչպես միշտ: Փոքր դահլիճում մեկնարկած լսումները ի սկզբանե դժգոհության առիթ տվեցին և բացահայտեցին այն, ինչի համար իրար գլխի էին հավաքվել ազգի խնդիրներով «մտահոգ» պատգամավորները: «Գալոչկայի», «շոու» սարքելու համար եք ժամանակային սահմանափակմամբ և փոքր դահլիճում քննարկում հրավիրել՝ ասացին ընդդիմադիրները, որոնց իշխանությունն էլ նույն մեղադրանքով պատասխանեց: «Չստիպեք ինձ նիստը վարողի հնարավորություններից օգտվել, չկարծեք, որ որևէ մեկս մյուսից առավել ենք: Քաղաքական շոուների բեմահարթակ այստեղ չդարձնել: Նիստը պետք է լիներ փակ, սակայն որոշեցինք անել բաց: Հայրենասիրության ու ավելի հուզումնալից ելույթների տեղը չէ սա, այլ պետք է հարցադրումներ հնչեն ու գնահատականներ»,- ասաց նիստը վարող ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «օգտվեց» իր լիազորությունից. «Ես էլ իմ հնարավորությունից կօգտվեմ ու կփչացնեմ քննարկումը: Երկու ժամ ժամանակ ենք տալիս՝ հարցը կարգավորելու համար. մենք չենք եկել ընդամենը ինֆորմացիա լսելու: Շոուն դուք եք կազմակերպել»:

Այդուհանդերձ, քննարկում ծավալվեց, խոսեց գլխավոր դատախազը, հարցեր տվեցին պատգամավորները: Մեծ հաշվով, ոչ մի նոր բան չասվեց: Այնպես որ, եթե սա հերթական «գալոչկան» էր և՛ ընդդիմության, և՛ իշխանության համար, կարելի է արձանագրել, որ ստացվեց:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ