«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մշտապես բացակա Ծառուկյանը

Մշտապես բացակա Ծառուկյանը
25.12.2014 | 11:02

Ըստ «Պառլամենտ մոնիթորինգի», ԱԺ-ի այս նստաշրջանում ամենաշատ բացակայած պատգամավորը Գագիկ Ծառուկյանն է: Ողջ աշնանային նստաշրջանի ընթացքում նա ոչ մի նիստի չի ներկայացել, քվեարկությունների չի մասնակցել: Եվ ընդհանրապես ամենաշատ բացակայող պատգամավորների տասնյակում ԲՀԿ-ն առաջատար է: Լիովին հասկանալ կարելի է բացակայող խմբակցության անդամներին, քանի որ անձամբ ղեկավարը ոչ մի նիստի չի բարեհաճել ժամանել: Այսքանից հետո էլ ինչպես խմբակցության ղեկավարը կարող է պահանջել, որ իր կուսակիցներն անպայման աշխատանքի գան:

Այն, որ պատգամավորը ժողովրդի ձայնն է խորհրդարանում և պարտավոր է մշտապես իշխանությանը հասցնել հանրությանը հուզող խնդիրները, որ օրենսդիր մարմինը նախ և առաջ օրենքներից «գլուխ հանող» է նշանակում, ինքնըստինքյան ակնհայտ է` այս առումներով Ծառուկյանին մանդատով «օժտելը», մեղմ ասած, սխալ է: Մի կողմ թողնելով նաև հանրային շահը, այսուհանդերձ, հարց է առաջանում. Գագիկ Ծառուկյանի ինչի՞ն է պետք պատգամավորական մանդատը. ոչ փողի կարիք ունի, ոչ օրենսդրություն մշակելով է «վառվում», ոչ բիզնեսները պահելու խնդիր ունի (սաղ մնան խնամիական կապերը ու... ոչ միայն):
Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, էլի նույն հարցի առաջ ենք կանգնում. Գագիկ Ծառուկյանի ինչի՞ն է պետք քաղաքական գործունեությունը: Բայց այս բոլորը դեռ ոչինչ. Ծառուկյանը նաև ինչ-որ պահի պատրաստ էր անգամ նախագահ դառնալու: Պատկերացնելն անգամ դժվար է, երբ հանրությունը նրան այդ «մանդատով» օժտի, իսկ նա վերստին շարունակի նույն աշխատաոճը, այլ խոսքով, Բաղրամյան 26-ը դառնա «Կանյաչնին», իսկ քաղաքական գործունեությունը` անգործություն: Մխիթարանքն այն է, որ հանրային գիտակցությունը դեռ այնքան անկում չի ապրել, որ Ծառուկյանին նախագահ «կարգի»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1484

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ