Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ալեքսանդր Արզումանյան. «Դա կարող է հերթական զավեշտներից մեկը լինել»

Ալեքսանդր Արզումանյան. «Դա կարող է հերթական զավեշտներից մեկը լինել»
11.12.2014 | 11:54

Խորհրդարանական լսումներից հետո Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հայտարարությանը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, նկատեց. «Կապրենք` կտեսնենք, թե ինչպես է աշխատում: Նոր նախարար է, բայց տարբերություններն արդեն իսկ նկատելի են: Տեսնենք՝ որքան կկարողանա աշխատել»: Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ 2015 -ին Ռուսաստանը դուրս գա ԵԽԽՎ-ից, եթե այո, հնարավո՞ր է, որ Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշումներ գործադրի, պատգամավորը պատասխանեց. «Դա դեռևս խոսվում է Պետդումայի մակարդակով, բայց գիտենք, որ երբեմն Դումայում այնպիսի առաջարկներ են լինում, որոնք զավեշտ են հիշեցնում: Սա կարող է հերթական զավեշտներից մեկը լինել»: «Նման քննարկումներ գուցե լինեն, բայց չեմ կարծում, որ դա լուրջ հետևանքներ ունենա: Մենք այդ ճանապարհն ընտրել ենք և հստակորեն քայլ առ քայլ ընթանում ենք առաջ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1234

Մեկնաբանություններ