«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Դավութօղլուն դեմ է վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների

Դավութօղլուն դեմ է վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների
29.10.2014 | 13:13

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մերժել է խորհրդարանական ընտրությունները վաղաժամկետ անցկացնելու որևէ հեռանկար։ Խորհրդարանական հերթական ընտրությունները Թուրքիայում տեղի են ունենալու 2015 թվականի հունիսի 7-ին։ «Ընտրությունները կանցկացվեն ծրագրված ժամկետում»՝ Քահրաման Մարաշ այցի ժամանակ ասել է Թուրքիայի վարչապետը՝ ընդգծելով քաղաքական կայունության կարևորությունը, որը, ըստ նրա, կա 2002-ից, երբ առաջին անգամ իշխանության անցավ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։
Խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների հարցը Թուրքիայի մայրաքաղաքում քննարկվում է վերջին մի քանի շաբաթներին, երբ ընտրական բարձրագույն մարմինը սկսեց խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։
Ընտրական բարձրագույն հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենը հերքել էր մամուլում հրապարակված լուրերը, թե նախապատրաստական ընթացիկ աշխատանքները սկսվել են վաղաժամկետ ընտրության համար։
Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն նաև ասել է, որ ընդդիմադիր երկու հիմնական կուսակցությունների ղեկավարները՝ ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քիրիջդարօղլուն և «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Դեհվլեդ Բաղչելին պետք է հրաժարական տան, եթե հաջողություն չարձանագրեն 2015-ի ընտրություներում։ Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ օրինակ բերելով Եվրոպայի քաղաքական կյանքը և քաղաքական գործիչներին, Դավութօղլուն ասել է. «Այնտեղ դուք չեք տեսնի որևէ մեկին, որ չնայած ձախողմանը, շարունակի քաղաքական կյանքը, բայց մեր երկրում մշտական ձախողումներից հետո էլ առաջնորդները պահում են իրենց դիրքերը»։ Փոփոխությունների առումով Դավութօղլուն օրինակ է բերել իրենց կուսակցության ներքին որոշումը՝ չնայած հաջողություններին, կուսակցության նույն անդամը երեք անգամից ավելի չի կարող պատգամավոր լինել։

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ