«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ ՈՒկրաինայում

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ ՈՒկրաինայում
26.10.2014 | 21:41

ՈՒկրաինայում սկսվել են Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները: Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան 8-ին և փակվելու են 20-ին:
Ընտրություններին կարող է մասնակցել 33 միլիոն ընտրող, նրանց համար 32 հազար ընտրատեղամասեր են բացված: ՈՒկրաինայի ԿԸՀ-ն հրաժարվել է քվեարկություն կազմակերպել Դոնեցկի ու Լուգանսկի 15 ընտրատեղամասերում: Այդ տարածքները ենթակա են ինքնահռչակ Դոնբասի Հանրապետությանը: Ընտրություններ չեն լինի նաև Ղրիմում ու Սևաստոպոլում՝ Կիևը այդ տարածքները համարում է օկուպացված:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 29 քաղաքական միավորումներ, այդ թվում՝ Պյոտր Պորոշենկոյի բլոկը, Օլեգ Լյաշկոյի Ռադիկալ կուսակցությունը, «Բատկիվշչինան» և «Ժողովրդական ճակատը»: Ընտրվելու են 450 պատգամավորներ՝ 225-ը համամասնական ընտրակարգով, մնացածը՝ մեծամասնական: Ընտրությունների ընթացքին հետևում են 2321 միջազգային դիտորդներ, կարգուկանոնի պահպանումը վստահված է 80 հազար ոստիկանի և 7,5 հազար ԱԻՆ աշխատակիցների:

Դիտվել է՝ 1185

Մեկնաբանություններ