«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հունաստանի խորհրդարանը կրկին քննարկեց ցեղասպանությունների հերքումը քրեականացնելու օրինագիծը.

Հունաստանի խորհրդարանը կրկին քննարկեց ցեղասպանությունների հերքումը քրեականացնելու օրինագիծը.
07.09.2014 | 14:30

Ըստ orer.eu կայքի՝ սեպտեմբերի 5-ին, Հունաստանի խորհրդարանում քննարկման էր դրվել այլատյացության դեմ պայքարի օրինագիծը, որը պատիժ է սահմանում մարդկության դեմ հանցագործությունները, նաև Հայոց ցեղասպանությունը հերքողների նկատմամբ:

Պատգամավորները հաստատել են 6 կետից բաղկացած օրինագծի 3 կետը, իսկ մյուս 3-ի քվեարկությունը հետաձգել են:
1-ին, 2-րդ և 3-րդ կետերը, որոնք նախատեսում են միջազգային դատարանների և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, պատերազմական և մարդկության դեմ իրագործված հանցագործությունները դիտավորյալ ժխտողների նկատմամբ դրամական պատիժ և ազատազրկում սահմանել, քվեարկության կդրվեն հաջորդ երեքշաբթի՝ սեպտեմբերի 9-ին:
Հունաստանի խորհրդարանի 3 ընդդիմադիր կուսակցությունները դեմ են արտահայտվում օրինագծին՝ պատճառաբանելով, որ այն սահմանափակում է խոսքի ազատությունը և իրականում այլատյացության դեպքերի դեմ կանխարգելիչ մեխանիզմներ չի պարունակում:
Օրինագիծը քննարկվել է նաև երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հանդիպման ժամանակ: Նրանց հանդիպումը տեղի է ունեցել երեկ ՈՒելսում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Էրդողանը Հունաստանի վարչապետին զգուշացրել է, որ այդ օրինագիծը թուրք-հունական հարաբերություններում կարող է խնդիրների պատճառ դառնալ: Հունական կողմն էլ ընդգծել է, որ օրինագիծը համապատասխանում է միջազգային իրավունքին և Եվրոպայում ընդունված որոշումներին: Ըստ հունական կողմի՝ օրենքը պատրաստվել է ի նշան զոհվածների հիշատակի հանդեպ հարգանքի և որևէ կերպ չի առնչվում ժամանակակից Թուրքիայի հետ հարաբերություններին:

Դիտվել է՝ 1396

Մեկնաբանություններ