ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ՈՒկրաինայի Գերագույն ռադան ցրեց կոմունիստների խմբակցությունը

ՈՒկրաինայի Գերագույն ռադան ցրեց կոմունիստների խմբակցությունը
24.07.2014 | 13:23

ՈՒկրաինական խորհրդարանի նախագահը լուծարել է կոմունիստների խմբակցությունը, իսկ արդարադատության նախարարությունը պահանջում է արգելել կոմկուսը: Խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը չորեքշաբթի օրը լիագումար նիստի ընթացքում հայտարարեց, որ կօգտվի օրենքով իրեն վերապահված լիազորություններից և կլուծարի կոմկուսի խմբակցությունը:
Դա հնարավոր դարձավ, երբ ՈՒկրաինայի խորհրդարանն արագացված կարգով փոփոխություններ կատարեց Գերագույն ռադայի կանոնակարգում, որոնք հնարավորություն են տալիս լուծարելու այն խմբակցությունները, որոնց անդամների թիվը ավելի քիչ է, քան պատգամավորական խմբերից ամենափոքրի թվաքանակը: ՈՒկրաինական կոմունիստների քանակը Ռադայում վերջին շաբաթներին 32-ից հասել է 23-ի: «Երեկ երեկոյան նախագահ Պորոշենկոն ստորագրել է այս օրենքը: Դա ինձ հնարավորություն է տալիս կատարելու իմ պատմական առաքելությունը և հինգշաբթի առավոտյան արդեն օգտվելով այս նոր օրենքով ինձ վերապահված լիազորություններից՝ լուծարել կոմկուսի խմբակցությունը»,- հայտարարեց Տուրչինովը:
Կիևի վարչական դատարանը մի քանի ժամից կսկսի քննել ուկրաինական կոմկուսն ընդհանրապես արգելելու պահանջով արդարադատության նախարարության պաշտոնական դիմումը: Նախարարությունը պնդում է, որ ուկրաինացի կոմունիստները ակնհայտ ռուսամետ դիրքորոշում են որդեգրել:
Որպես ասվածի ապացույց՝ ուկրաինական իշխանությունները մատնանշում են կոմունիստների` այս տարվա մարտին ցուցաբերած վարքագիծը, երբ նրանք ամբողջ կազմով հրաժարվեցին կողմ քվեարկել Գերագույն ռադայի հատուկ հայտարարության օգտին, որով Ռուսաստանի գործողությունները Ղրիմում օկուպացիա էին որակվում:
Վերջին կաթիլն էլ, որ լցրեց ուկրաինական իշխանությունների համբերության բաժակը, դարձավ ուկրաինական կոմկուսի առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյի ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցը, որում նա պնդում էր, թե Դոնբասում կռվող ուկրաինացի զինվորականները զբաղված են սպանված խաղաղ բնակիչների ներքին օրգանների վաճառքով: Ազգայնական «Սվոբոդա» կուսակցության անդամները այս հայտարարության համար երեկ Սիմոնենկոյին պարզապես քշեցին նիստերի դահլիճից` ծեծելով: ՈՒկրաինացի ազգայնականները վերջին ամիսներին մի քանի անգամ արդեն իսկ աչքի էին ընկել նման միջադեպերին ակտիվ մասնակցությամբ: Անցած տարեվերջին կուսակցության ակտիվիստները տապալեցին Կիևի Բեսարաբսկայա հրապարակում գտնվող Լենինի հուշարձանը: Գարնանը ազգայնական պատգամավորները ծեծեցին ՈՒկրաինայի Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենին` նրան մեղադրելով Ռուսաստանի շահերին ծառայելու մեջ: Երկու օր առաջ էլ նրանք նիստերի դահլիճից վտարել էին Ռեգիոնների կուսակցության անդամներից մեկին:

Դիտվել է՝ 1346

Մեկնաբանություններ