ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ինչո՞ւ փոխվեց կառավարությունը

Ինչո՞ւ փոխվեց կառավարությունը
20.06.2014 | 15:30

«Տիգրան Սարգսյանի կառավարությունը փոխվեց հայտնի իրադարձություններից հետո, պատճառներից մեկն էլ կուտակային կենսաթոշակային համակարգն էր, սակայն ներկայիս կառավարության բերած ու նախկին օրենքներում առանձնապես տարբերություններ չկան: Հույսերը, որ առաջացել էին, կամաց-կամաց մարում են ու կվերանան մի որոշ ժամանակ հետո: Այս համակարգի, մյուս օրենքների հետ կապված մի կարևոր հարց անտեսում ենք՝ ինչո՞ւ է 80 %-ը միշտ դեմ: Ժողովուրդը հաշվում է իր եկամուտները, տեսնում է՝ դրանք նվազում են, առանց այն էլ ծանր վիճակում է գտնվում: Այս ամենը հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ «էշ մի սատկի, գարուն կգա, յոնջա կուտես»,- «Կուտակային կենսաթոշակային համակարգի փոխարինումը նպատակային սոցիալական վճարի» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ մարդիկ այսօր չեն վստահում իշխանություններին, իսկ ոչիշխանական ուժերն ու ընդդիմությունը դա էին ցանկանում վերականգնել, որ հույս լինի, վստահություն առաջանա իշխանությունների նկատմամբ, որովհետև եթե կործանվում ենք, կործանվում ենք բոլորս, բայց այդ վստահության արմատները ցանկանում են խարխլել:

Ապա հռետորական հարց հնչեցրեց. «Ինչո՞ւ փոխվեց կառավարությունը, եթե այս կառավարությունը նույն քաղաքականությունն է շարունակում, նման կերպ ինչ իմաստ ունի օրենքը փոխելը, եթե բովանդակությունը չի փոխվում, -հետո էլ ընդգծեց,- մեզ ասում են՝ ձեզ ինչ էլ ներկայացնեինք, դրան դեմ էիք լինելու։ Լա՛վ, չի կարելի չէ՞ այդ աստիճանի աղավաղել իրականությունը, ներկայացնել գլխիվայր, մենք քառյակի հայտարարությամբ ասել ենք՝ ինչ անեք: Ասում եք՝ իրար հետ քննարկել ենք, ո՞ւմ էր պետք այդ շոուն, որ մենք պիտի գայինք, մեզ ասեին՝ սա է, ուզեք-չուզեք։ Էլ չեմ ասում, որ հասարակությունն ընդհանրապես տեղյակ չէ»։

Ըստ ՀՅԴ պատգամավորի, ժողովրդին խաբում են այս օրենքով: «Հիմա մի դառը բանի անունը շաքար դնենք, դրանից չի քաղցրանալու, չի լուծված խտրականության խնդիրը, համերաշխության սկզբունքը չի պահպանված, սա է մեր ամբողջ քաղաքական դիրքորոշումների հիմքում ընկած: Եվ եթե նոր կառավարությունն այսպես է սկսում, նույն ճակատագրին է արժանանալու»,- արձանագրեց Արմեն Ռուստամյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ