«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱԺ-ում իշխանություն-ընդդիմություն «կարճ միացում» էր

ԱԺ-ում իշխանություն-ընդդիմություն «կարճ միացում» էր
17.06.2014 | 15:01

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման եւ հիմնավորման վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներն առիթ եղան, որ ընդդիմությունն ու իշխանությունը հիշեն իրենց անցյալը: Այս անգամ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էին միմյանց «խայթում»: «Ինքն այն քաղաքական ուժն է ներկայացնում, որը բարոյական իրավունք ունի նման բաներ խոսելու, դասեր տալու: Ինքը մտածում է, որ հայ ժողովուրդը մոռացել է մութ ու ցուրտ տարիները»,-դիմելով Զուրաբյանին` հեգնեց Նաղդալյանը: Իսկ ընդդիմադիր պատգամավորն ավելի սուր գտնվեց. «Որի ժամանակ դուք մեր խմբակցության անդամ էիք»:

Ի դեպ, լսումների ընթացքում մի հարված էլ Ռոբերտ Նազարյանին ուներ ԱԺ փոխխոսնակը: «Դուք չեք ուզում դիտել կառավարման ոչ արդյունավետ մակարդակը, ոլորտի առանձին ընկերությունների մենեջմենթի ցածր մակարդակը: Եվ, ի վերջո, այնպես չէ, որ բոլորիս պետք է բավարարեր այն իրավիճակը, որ սակագինը պետք է անընդհատ բերենք ու սպառողների հաշվին բարձրացնենք: Չեք ուզում, արդյոք, որ մի քիչ խորանանք ու տեսնենք, թե վատ մենեջմենթը, վատ էկոնոմիկան ինչպե՞ս է ազդում սակագների վրա… Եկեք ավելի շատ խորանանք այդ ամենի մեջ, պարոն Նազարյան, հաշվի առնելով նաև, որ պատգամավորներս շատ ենք շփվում քաղաքացիների հետ և ամեն ինչի մասին լավ պատկերացում ունենք հենց նրանց շնորհիվ»,-փաստեց Նաղդալյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ