«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Օգնականներին չեմ հետազոտել»

«Օգնականներին չեմ հետազոտել»
17.06.2014 | 00:39

Ազգային ժողով «մուտք գործած» որոշ պաշտոնյաների թվում է, թե այդ շենքի միակ խնդիրը լրագրողներն են: Խորհրդարանի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը նախ արգելեց լրագրողների ազատ ելումուտը, նոր դահլիճ կառուցելուց հետո էլ լրագրողներին «ապակե վանդակում» փակեց, որ միկրոֆոնից դուրս ասված իրենց «բառուբանը» չլսեն:
Հիմա էլ նախկին արդարադատության նախարար, այսօր արդեն ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն է կարծում, որ խորհրդարանի մթնոլորտը «աղավաղողը» լրագրողների հագուկապն է, ուստի նրանց համար «դրես-կոդ» պետք է սահմանել: Սակայն վերջինս երևի դեռ լավ ծանոթ չէ, թե ինչպիսի հագուկապ ունեն հենց ԱԺ աշխատակիցները, մասնավորապես՝ պատգամավորների օգնականները: Հավանաբար իր կառույցի աշխատանքներին ծանոթանալու համար Հրայր Թովմասյանը մի օր պիտի նստի ԱԺ միջանցքներում ու հետևի, թե ինչ հագուկապով են անցուդարձ անում խորհրդարանի երկարոտն գեղեցկուհիները: Այլ խոսքով, արժե սեփական աչքի գերանը տեսնել, նոր ուրիշի աչքի փուշը:
Այս խնդրի առնչությամբ մի քանի հարց ուղղեցի մշտապես իր ուսուցչական տարիները վերհիշող, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՌՈՒԶԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ:


-ԱԺ աշխատակազմի նոր ղեկավարը որոշել է դրես-կոդ սահմանել լրագրողների համար: Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ տեղից է սկսել:
-Որպես նախկին մանկավարժ, ես միշտ դրես-կոդի կողմնակից եմ: Ո՞նց է, որ բժիշկը կարող է իր խալաթը հագնել, դատավորը` իր համազգեստը: Պետք է հագնվել չափի մեջ, էթիկայի սահմաններում:
-Մինչ լրագրողներին ճիշտ «հագցնելը» պետք է նայել պատգամավորների օգնական-քարտուղարուհիներին, որոնք կարծես «պոդիումի վրա» լինեն:
-Այո, իմ ասածը վերաբերում է բոլորին, ինչո՞ւ միայն լրագրողներին: Ես դասական հագուկապի կողմնակից եմ: Այնտեղ, որտեղ պետք չէ բաց հագնվել, չպետք է այդպես վարվել: Հարկավոր է ներկայանալ մեր զբաղեցրած դիրքին համարժեք: Մենք հայ ենք ու չպետք է մոռանանք մեր հոգեկերտվածքի մասին: Որքա՞ն է հաճելի, որ քո դիմացինը, լինի լրագրող, թե պատգամավոր, ոչ պատշաճ է հագնված:
-Ձեր գործունեության ընթացքում ԱԺ-ում բախվե՞լ եք «ոչ հաճելի» տեսարանների:
-Պատկերացրեք՝ ոչ: Նորմալ հագնված են:
-Օրինակ, չե՞ք տեսել պատգամավորների օգնականներին, որոնք ԱԺ-ն խառնել են այլ վայրի հետ:
-Օգնականներին չեմ հետազոտել, բայց պատգամավորներն իմ աչքի առաջ են և ոչ նորմալ հագնված պատգամավոր (նկատի ունեմ կին պատգամավորներին) չեմ տեսել: Բոլորը նորմալ, կոկիկ, դասական, գեղեցիկ հագնված են գալիս ԱԺ: Ես պահպանողական եմ, ճղճղված, բաց հագուստներ չեմ նախընտրում:
-Այդուհանդերձ, զարմանալի է, որ ոչ մի օգնականի «բաց ու ճղճղված» հագուստները չեք տեսել:
-Իմ օգնականն իրեն նման բան թույլ չի տա, մյուսների առումով չեմ կարող ասել:


Ճեպազրույցը`
ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ