Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Եվրախորհրդարանն ընտրվեց

Եվրախորհրդարանն ընտրվեց
27.05.2014 | 12:21

Եվրոպական միությունը նոր խորհրդարան ունի. նորընտիր Եվրախորհրդարանում առաջիկա 5 տարիներին մեծամասնություն կկազմեն Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները, որին դիտորդի կարգավիճակով անդամակցում են ՀՀԿ-ն, «Ժառանգությունը» և «Օրինաց երկիրը»: Այս անգամ ԵԺԿ-ն ունի 212 մանդատ, 2009-ին կուսակցությունը ստացել էր 274 մանդատ: Նրանց հաջորդում են սոցիալ-դեմոկրատները՝ 187 մանդատ և Եվրոպայի լիբերալ-դեմոկրատները` 72 մանդատ: ՀԱԿ-ը լիբերալ-դեմոկրատների անդամ է, որը Եվրախորհրդարանում մեծությամբ 3-րդ կուսակցությունը կլինի առաջիկա 5 տարիներին: 55 մանդատ ունեն Կանաչները, նրանց հետևում են Եվրոպական պահպանողականներն ու բարենորոգիչները՝ 45 մանդատ, Ձախերի եվրոպական միավորումը/Հյուսիսի ձախեր-կանաչները՝ 43 մանդատ, «Եվրոպան հանուն ազատության և ժողովրդավարության» խմբակցությունը՝ 35 մանդատ: 39 տեղ ունեն անկախ պատգամավորները: Մնացած 63 մանդատը ստացել են այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնց Եվրախորհրդարանի սայթը նշում է «և այլն» կատեգորիայում: Այս քաղաքական ուժերը նախկինում Եվրախորհրդարանում խմբակցություն չեն ունեցել՝ ուլտրաաջերը և եվրասկեպտիկները բարելավել են նախորդ ընտրությունների համեմատ իրենց դիրքերը: Մարին Լե Պենի ֆրանսիական Ազգային ճակատը հավաքել է ձայների 25 տոկոսը, իսկ Միացյալ Թագավորության Անկախության կուսակցությունը՝ 30: Նրանք հանդես են գալիս ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին: Ինչպես անցյալ, այս ընտրություններին ևս ընտրողների մասնակցությունը բավականին ցածր է՝ եվրոպացիների միայն 43 տոկոսն է քվեարկել:

Դիտվել է՝ 1435

Մեկնաբանություններ