ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հարբած պատգամավորներին «պեղել, քերել, բերել» էին քվեարկության

Հարբած պատգամավորներին «պեղել, քերել, բերել» էին քվեարկության
23.05.2014 | 18:10

«Այսօր ամենակոռումպացված, ամենաօդիոզ պաշտոնյաները, օլիգարխ պաշտոնյաներն իրենք են զբաղեցնում բոլոր առանցքային պաշտոնները»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` նշելով, որ կառավարության ծրագրի ընդունումը տապալվել է, քանի որ անցել է «կեղծված ձայներով», ճնշումներով, հարբած պատգամավորներով, որոնց «անգիտակից կամ կիսագիտակից» վիճակում «պեղել, քերել, բերել են» քվեարկության:

«Այնպիսի ծանր վիճակում են հայտնվել, որ Կարեն Բոթոյանին ահաբեկել են, ստիպված են եղել ՕԵԿ-ից պոկել մի ձայն, որ ծրագիրը մի կերպ անցկացնեն: Սա նշանակում է, որ իշխող կուսակցությունն ԱԺ-ում գտնվում է իր մեծամասնությունը կորցնելու ճանապարհին»,-ասաց ընդդիմադիր գործիչը` անդրադառնալով Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե «խոզի առջև մարգարիտներ շաղ տալ պետք չէ»: «Երբ որ գելի գլխին ավետարան ես կարդում, բայց ինքը շարունակում է, ուրեմն անիմաստ է շարունակելը»,- վերստին այլաբանորեն ասաց Լևոն Զուրաբյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1432

Մեկնաբանություններ