«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱԺ-ի «ուրախ» կյանքը

ԱԺ-ի «ուրախ» կյանքը
28.04.2014 | 17:40

Այսօր մեկնարկած ԱԺ նիստը երեք նոր անդամ ուներ: Մանդատ էին ստացել Վահրամ Մկրտչյանը, Գագիկ Մելիքյանը և Լեռնիկ Ալեքսանյանը: Նիստը նաև քսան րոպե ընդմիջվեց, երբ քվեարկության դրվեց քառյակի նախաձեռնությունը՝ կապված կարմիր գծերի, ավտոկայանատեղերի և նմանատիպ այլ խնդիրների շուրջ հանձնաժողով ստեղծելուն: Սակայն ընդմիջումից հետո ՀՀԿ-ն վերստին «դեմ» քվեարկեց ընդդիմության այդ նախաձեռնությանը:

ՕԵԿ-ը հայտարարեց ընդդիմություն լինելու հանգամանքի մասին: ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրուցեց ու ասաց, որ ընտրվելու դեպքում կնախընտրի մնալ իր տանը, ոչ թե գնալ կառավարական ամառանոց: «Ես երբեք առաջարկություններ չեմ ստացել և չեմ ձգտել ստանալ, դրա համար ասում եմ` իմ դերակատարման համար ես որևէ քայլ այս տարիներին չեմ արել, և իմ դերակատարումը որոշակի է դարձել իմ աշխատանքային գործունեութան հետևանքով»,- վստահեցրեց ԱԺ նախագահի թեկնածուն` նշելով, որ իր թեկնածության մասին իմացել է ԳՄ նիստում: Գալուստ Սահակյանը վատ կզգա նաև, որ իր ընտրությանը չմասնակցի խորհրդարանական ընդդիմությունը: «Դա կհամարեմ, որ քաղաքական դաշտում խնդիրներ են առաջացել»,- փաստեց ՀՀԿ խմբակցության առայժմ ղեկավար Գալուստ Սահակյանը, որն իր հետագա աշխատանքում առանձնակի տեղ է տալիս լրագրողներին: «Կարծում եմ` ԱԺ նախագահի աշխատանքային օրակարգը ծանրաբեռնված է, միևնույն ժամանակ հանգուցային խնդիրներով լրագրողների դերակատարումը մեծ է, առավել ևս թիկնապահների հարցը մտահոգում էր: Ես չեմ սիրում ունենալ թիկնապահ, բայց օրենքի պահանջ է, և ինձնից կախված չէ, իմ թիկնապահները կլինեք դուք»,- արձանագրեց ԱԺ նախագահի թեկնածուն:
Ի դեպ, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն բոյկոտելու են ԱԺ նախագահի ընտրությունը, «Ժառանգությունը» հավանաբար կմիանա նրանց, մնում է ԲՀԿ-ն ու նոր-նոր ընդդիմացած ՕԵԿ-ը կողմնորոշվեն: Հավելենք, որ այսօր ԱԺ-ն հավանաբար կհասցնի միայն լսել ԱԺ նախագահի թեկնածուի խոսքն ու նրա պատասխաները հարցերին, իսկ քվեարկությունը նախատեսվում է վաղը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1999

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ