«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հովիկ Աբրահամյանը «խայթեց» ընդդիմադիր գործչին

Հովիկ Աբրահամյանը «խայթեց» ընդդիմադիր գործչին
26.03.2014 | 14:30

Այսօր ԱԺ-ն մեկնարկեց Արամ Մանուկյանի` պատգամավորներին ուղղված «բաց դասով»: ՀԱԿ խմբակցության քարտուղարը «Կրթության մասին» օրենքի փոփոխության ժամանակ թվարկեց այն սխալ արտահայտություններն ու բառերը, որոնք այս մեկ ամսվա ընթացքում օգտագործել են պատգամավորները:

Արամ Մանուկյանը հորդորեց «գտնում եմ» արտահայտությունը փոխարինել «կարծում եմ»-ով: «Ըստ ինձ», «նամանավանդ» բառերի ևս, ըստ պատգամավորի պիտի արտահայտել հետևյալ կերպ` «ըստ իս», «մանավանդ»: Ընդդիմադիր գործիչը չնայեց անգամ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` կոչ անելով ճիշտ ասել` «ոչ թե գրանցվել են 108 պատգամավորներ», այլ՝ «գրանցվել է 108 պատգամավոր»:
Արամ Մանուկյանը փաստեց նաև, որ մաքուր հայերենով խոսում է Պարույր Հայրիկյանը, իսկ բառապաշարի առումով ռեկորդ է սահմանել Լևոն Տեր-Պետորսյանը:
Բայց բնականաբար Հովիկ Աբրահամայանը չէր կարող կուլ տալ իր հասցեին արված դիտողությունը, և Արամ Մանուկյանի ելույթի ժամանակ, երբ նա օգտագործեց «յոթ հազար աշակերտներ» արտահայտությունը, խոսնակը խայթեց. «Պարոն Մանուկյան, յոթ հազար աշակերտներ չէ, յոթ հազար աշակերտ, ճիշտ խոսեք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ