«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ի՞նչ «մոծակ խայթեց» Իշխան Զաքարյանին

Ի՞նչ «մոծակ խայթեց»  Իշխան Զաքարյանին
18.03.2014 | 00:54

ՎՊ-ն երբևէ այդքան շատ չի աղմկել, որքան վերջերս, երբ կառավարությունն այդ կառույցի առնչությամբ օրենքի նախագիծ է որոշել ներկայացնել ԱԺ: ՎՊ-ն բողոքում է իրեն «խոսելու» իրավունքից զրկելու համար, իսկ Իշխան Զաքարյանն էլ առիթը բաց չի թողնում երբեմն ենթատեքստերով, հաճախ ուղիղ շեշտադրմամբ բամբասելու կառավարությունից մամուլի էջերում: Թե օրենքը որքան է թերի կամ կատարյալ, քննարկման այլ հարց է, բայց ակնհայտ է, որ ՎՊ-ն դուրս է գալիս կառավարության դեմ և ճակատային կռիվ տալիս:
Հայտնի է, որ գերատեսչությունների միջև հրապարակային բանավեճ է ծավալվում այն ժամանակ, երբ դրանց ղեկավարները չեն ցանկանում տարաձայնությունները ներքին կարգով հարթել: Պարզ չէ, թե ինչու Իշխան Զաքարյանն իր ոլորտի խնդիրները չի ցանկանում քննարկել գործադիրի ղեկավարի հետ, այլ մամուլով է «գանգատվում»: Կամ ինչու է Իշխան Զաքարյանն այդքան ծանր տանում մի օրենքի նախագիծ, որը, ըստ երևույթին, հերթական անգամ արձանագրում է, որ ՎՊ-ն քաղաքական կառույց չպետք է լինի, քաղաքական գնահատականներ էլ չպիտի տրվեն: Իսկ հիմա ՎՊ-ն դժգոհում է, թե սահմանափակում են իր իրավունքները:
Հիշեցնենք, որ 2013-ի հաշվետվությունը ներկայացնելիս Իշխան Զաքարյանը, ըստ Սերժ Սարգսյանի, գերազանցել էր իր լիազորությունները և քաղաքական գնահատականներ հնչեցրել: Ի դեպ, այս մասին երկրի ղեկավարն ասել էր ուղիղ Իշխան Զաքարյանի «դեմքին», բայց այդ ժամանակ վերջինս գլխիկոր լսում էր իր հասցեին քննադատությունների տարափը: Այդ ի՞նչ եղավ հիմա, որ Իշխան Զաքարյանն ըմբոստացավ, երբ ընդամենը երկրի ղեկավարի խոսքն օրենքի ուժ ստացավ: Թե՞ իր պաշտոնի հարցը միջնորդավորված լուծելուց, առանձնատան «բարերարի» անունը հրապարակելուց հետո հանկարծ «առյուծի» սիրտ առավ և նախկինում իրեն ուղղված քննադատության «օրենքով ամրագրումը» վրդովեցրեց նրան: Եթե ասելիք կար, տարաձայնություններ ինչո՞ւ ՎՊ ղեկավարը հենց առաջին դեմքին չներկայացրեց: Այսօր ի՞նչ է փոխվել, որ Վերահսկիչ պալատի ղեկավարն այսքան անհաշտ պայքարի մեջ է կառավարության հետ, այն դեպքում, երբ օրենքը ԱԺ դեռ չի ներկայացվել, համապատասխան քննարկումներ չեն ծավալվել, փաստարկներ չեն հնչել: Ի՞նչ վտանգներ է տեսնում այս նոր օրինագծում ՎՊ ղեկավարը, որ վաղօրոք խառնվել է իրար, չլինի՞ «սեփական» բարերարների ներդրումների նվազում է սպասվում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ