«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Դուք ենթակա մարդ եք

Դուք ենթակա մարդ եք
11.12.2013 | 17:34

«Քաղաքական դաշտի որոշ մարդիկ զբաղվում են իմ նկատմամբ մամուլում պատվեր տալով: Մեր երկիրը փոքր է, և բոլորս գիտենք` մամուլն ում կողմից է կառավարվում: Բայց ինձ համար այսօր ևս մի պատվիրատու ի հայտ եկավ: Ցանկում ևս մի պատվիրատու ավելացավ, որ իմ մասին սուտ հերյուրանքներ են տարածում մամուլում»,- այսօր, պատասխանելով Զարուհի Փոստանջյանի մեղադրանքներին, արտահերթ ելույթում ասաց Հովիկ Աբրահամյանը` խորհուրդ տալով «պատվեր» տալու գումարները տալ մանկատներին, ծերանոցներին, աղքատներին: «Ոչ թե հարստացնել մամուլի որոշ հաստավիզ ներկայացուցիչների, լրագրողների: Ամոթ է»,- շեշտեց ԱԺ խոսնակը:

Բնականաբար, Զարուհի Փոստանջյանը «տակը» մնացողը չէր: «Դուք նույնիսկ հնարավորություն չունեք Ձեր խղճի մտոք քվեարկել, ազատություն չունեք Ձեր կամքն ազատ արտահայտել: Դուք չեք կարող կառավարության բերած նախագծին «դեմ» քվեարկել: Բայց փորձեցիք արտահայտել Ձեր դիրքորոշումը, քանի որ արդեն ձեր շահերից բխող գործընթաց է տեղի ունենում: Բայց Դուք այն մարդը չեք, որ կարողանաք ինքնուրույն որոշումներ կայացնել: Դուք ենթակա եք»,- ասաց Փոստանջյանը` անդրադառնալով մամուլի առնչությամբ Աբրահամյանի դիտարկումներին: «Դուք մամուլին վիրավորում եք, վախենո՞ւմ եք մամուլից, հա՞: ՈՒրեմն ինչ-որ բաներ կան, որ ճիշտ են գրում: Խոսում եք պատվիրատուներից, ես չեմ կարծում, որ այստեղ կան մարդիկ, որոնք պատվեր են տալիս, որ Ձեր մասին գրել: Այդ ամենն ակնհայտ է…Դուք խոսում եք արդարությունի՜ց, ի՞նչ եղավ Ձեր ներկայացրած ՎՊ-ի հաղորդումը դատախազությանը: Ինչո՞ւ հետամուտ չեղաք, կանխեիք թալանը…Դուք լինելով, ենթակա, երբեք չեք գնա այս համակարգի դեմ, դուք էլ նույն համակարգի մասն եք կազմում: Այնպես որ ձեզ պահեք ու դրսևորեք ենթակայության շրջանակում»,- հավելեց Զարուհի Փոստանջյանը:
ԱԺ նիստի վերջում, երբ կրկին Փոստանջյանը ելույթ ունեցավ. Հովիկ Աբրահամյանը նետեց. «Այդքան գեղեցիկ, երիտասարդ կին եք, որտեղից է Ձեր մեջ այդքան մաղձ կուտակվել»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ