«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Դուք ընդունակ չե՞ք մի լավ բան խորհուրդ տալ ինձ»

«Դուք ընդունակ չե՞ք մի լավ բան խորհուրդ տալ ինձ»
29.04.2013 | 14:50

Այսօր ԱԺ քառօրյան մեկնարկեց կրկին նույն «սերիալի» շարունակությամբ: Գլխավոր դերում վերստին Զարուհի Փոստանջյանն էր: «Սերիալը» զարգացում էր ապրել, նրա խոսափողն էլ չէին անջատում, իսկ պատգամավորն էլի հիշել էր հայ-թուրքական արձանագրությունները, թե ինչու դրանք ԱԺ մեծ օրակարգից չեն հանում: ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հերթական անգամ ասաց. «Հատուկ Ձեզ համար սիրով ասում եմ` դա ԱԺ նախագահի լիազորություններից դուրս է»:
Փոստանջյանն էլ թե` «Լինելով քաղաքական գործիչ, զբաղեցնելով ԱԺ նախագահի պաշտոն, ունեք բազմաթիվ լծակներ պայքարելու, որ խայտառակ արձանագրությունները դուրս գան օրակարգից: Նաև ՀՀ քաղաքացի եք ու պիտի նախանձախնդիր լինեք, որ այդպիսի խայտառակ արձանագրությունը դուրս գա: Դրա համար Դուք կարող եք կազմակերպել ցույցեր, բողոքի ակցիաներ, եթե ուրիշ այլ լծակներով չեք կարող ազդել»: Հումորով արձագանքելով, Հովիկ Աբրահամյանը նկատեց. «Տիկին Փոստանջյան, Դուք ընդունակ չե՞ք մի լավ բան խորհուրդ տալ ինձ»: Այնուհետև հավելեց, թե համաձայն չէ պատգամավորի գնահատակնների հետ, ավելին, եթե արձանագրությունները վավերացվեն, Հայաստանում տնտեսական դրական տեղաշարժեր կլինեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2384

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ