23.09.2016|
09:23
«Մենք բավական բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որ պրիմիտիվ գողությունը վերացնենք: Պրիմիտիվ գողությունը վերացրեք, ձեր համակարգերում այդ ամեն ինչը կարգի բերեք: Երբ ինձ պատմում էին, թե ինչ սխեմաներ են կիրառում... եթե այդ մարդիկ խելքն օգտագործեն մեկ այլ տեղ, ապա շատ ավելի լավ կլինի»,- հորդորեց նախարարներին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության երեկվա նիստում: