ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 17 դեմ ձայների համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Աժ հատուկ նիստում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայից վարչապետի թեկնածու առաջադրված՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իրենց կարևորագույն նպատակը առաջընթացի ապահովումն է, որի ուղղությամբ շարունակելու են կառուցել ու ամրապնդել իրենց ծրագրերը։
ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների խմբակցությունները ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ապրիլի 17-ին, ժամը 12-ին տեղի կունենա ԱԺ հատուկ նիստը, որի ժամանակ կկայանա վարչապետի ընտրությունը:
ՀՅԴ-ն անօրինական է համարում «Իմ Քայլը» նախաձեռնության առաջնորդ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գործողությունները և կարծում է, որ փողոցները պետք է բացվեն։
Մինչ «Ելքի» փաշինյանական թևը ԱԺ ամբիոնում «ազատության ջահն» է վառում ու գունավոր ծխով պարուրում ողջ դահլիճը, «Ելքի» մյուս թևն ավելի է դրանից կատաղում, քան, ասենք, ՀՀԿ-ականները:
Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում` ասել է Աժ նախագահ Արա Բաբլոյանը: Աժ խմբակցությունները կարող են յոթնօրյա ժամկետում վարչապետի թեկնածուներ առաջադրել:
Թուրքիայի դիմումը БРИКС-ին անդամակցելու համար առաջ է քաշում մի շարք ընդհանուր բնույթի աշխարհաքաղաքական պրոբլեմներ, որոնք պատմականորեն կապված են իր շահերով ու աշխահագրական դիրքով երկու հզորների արանքում գտնվող կարևոր կիսահզորի վարքի, պահվածքի, մոտիվացիաների և, վերջին հաշվով, նաև նրա ճակատագրի հետ, որը շատ նմանություններ ունի պատմական Հայաստանի ճակատագրի հետ։