«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 
  • ԱԺ-ն ՎՊ նախագահին ընտրեց

    ԱԺ-ն ՎՊ նախագահին ընտրեց

    12.11.2013| 13:17
    Այսօր ԱԺ պատգամավորները փակ քվեարկությամբ Իշխան Զաքարյանին ընտրեցին ՎՊ-ի նախագահ՝ ձայների 88 կողմ և 13 դեմ հարաբերակցությամբ:
  • «Եթե Շանթ Հարությունյանը գա իշխանության, Դուք  ցեղակրոնության ամբիոնի վարիչ կարող եք դառնալ»

    «Եթե Շանթ Հարությունյանը գա իշխանության, Դուք ցեղակրոնության ամբիոնի վարիչ կարող եք դառնալ»

    12.11.2013| 00:10
    «Ես հարց եմ տալիս, որ հանրությունն իմանա։ Իշխան Զաքարյանը չի ուզում հանրությանը բացատրել, թե որտեղից իրեն մի քանի միլիոն արժողությամբ տունը։ Ցրում է, թեման փոխում։ Պարոն Զաքարյան, ես պնդում եմ, որ, որպես Վերահսկիչ պալատի նախագահ, Դուք պատասխանեք։ Դուք տո՞ւն եք կառուցել, թե՞ արտադրամաս, ի՞նչ է նշանակում տանս ներդրում են արել։ Մեխանիզմը բացատրեք, թող բոլոր անտուն ՀՀ քաղաքացիներն իմանան՝ ի՞նչ անել, որ միջազգային ներդրողները գան ու իրենց տան հարցերը լուծեն։ Ինչպե՞ս է ստացվում, որ բյուջեի միջոցները կասկածի տակ դնող պաշտոնյան կարող է ունենալ նման առանձնատուն»,- երեկ Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանին նշանակելու հարցի քննարկումների ժամանակ այս հարցադրումն արեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
  • ԱԺ քառօրյայի թեժ մեկնարկը

    ԱԺ քառօրյայի թեժ մեկնարկը

    11.11.2013| 14:23
    Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյան բավականին բուռն սկսվեց։ Նախ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բողոքեց ոստիկանության պահվածքից, քանի որ պատգամավորներ` Նիկոլ Փաշինյանին և Լևոն Զուրաբյանին թույլ չեն տվել տեսակցել Շանթ Հարությունյանին: Ավելին, որոշ պաշտոնյաներ անգամ չեն հանդիպում պատգամավորների հետ և իրենց գործողությունների առնչությամբ բացատրություններ չեն տալիս: Զուրաբյանը ԱԺ խոսնակից հետաքրքվեց, թե ինչ կարող է անել այս առնչությամբ: Աբրահամյանը պատգամավորին առաջարկեց հարցը մանրամասնորեն իրեն ներկայացնել, իսկ ինքը կխոսի համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ:
  • Քանի անգամ ինքն իրեն կհերքի Իշխան Զաքարյանը

    Քանի անգամ ինքն իրեն կհերքի Իշխան Զաքարյանը

    10.11.2013| 16:52
    Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այս շաբաթ ավարտեց ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումները, և վաղը մեկնարկող քառօրյայում խորհրդարանը կքննարկի ու կքվեարկի նրա վերընտրման հարցը: Հիշեցնենք, որ օրերս Սերժ Սարգսյանը ՎՊ-ի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածությունն է առաջարկել:
  • Ռիժկովը Լուկաշենկոյին «տեղը» դրեց

    Ռիժկովը Լուկաշենկոյին «տեղը» դրեց

    06.11.2013| 15:51
    «Չի կարելի ղարաբաղյան հիմնախնդիրը կապել Հայաստանի Մաքսային միության անդամակցության հետ: Դա բոլորովին այլ հարց է»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը` նշելով, որ բոլորն էլ հստակ հասկանում են, որ այդ հիմնախնդիրը մեկ օրում չի լուծվի, և եթե նման խնդիր դրվի, Հայաստանը երբեք Մաքսային միություն չի մտնի:
  •  «Ես ոչ մեկի իրավունքները չեմ սահմանափակում»

    «Ես ոչ մեկի իրավունքները չեմ սահմանափակում»

    30.10.2013| 14:52
    «Վերջին շրջանում իմ տղայի հետ կապված հարցերի շուրջ ես արդեն պատասխանել եմ և հիմա խնդրում եմ, որ այդ մասին հարցեր չտրվեն»,- ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ իր ելույթից հետո ասաց սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը, նկատի ունենալով իրեն սպասող լրագրողներին։ Այլ կերպ ասած, նա այս գլխից փորձեց սահմանափակել լրագրողների հարց տալու իրավունքը։
  • Մինչև հիմա անծրագի՞ր էիք

    Մինչև հիմա անծրագի՞ր էիք

    29.10.2013| 00:10
    Երեկ ԱԺ-ում սկսվեցին 2014 թ. պետբյուջեի քննարկումները, և վերստին թարմացան կառավարության հրաժարականի մասին խոսակցությունները: Հարմար ժամանակ է, որ գործադիրի աշխատանքից ու, մասնավորապես, վարչապետից դժգոհողները պահն օգտագործեն:
  • Զուրաբյանը Փոստանջյանին պատասխանելու փորձ չուներ

    Զուրաբյանը Փոստանջյանին պատասխանելու փորձ չուներ

    25.10.2013| 14:26
    «Պետք չէ էդքան շատ մեծարել: Մի հինգ-վեց հոգի կա, ամեն օր պետք է ասենք՝ ովքե՞ր են իրենք: Սղագրությունը չեմ կարդացել, բայց մասնակցել եմ նիստին, և Զուրաբյանը ստիպված եղավ այս կերպ վարվել: Դե մենք սովորել ենք, ռեակցիա չենք տալիս արդեն: Անիմաստ բան է, դժվար է գործ ունենալ վիրավոր և բութ հավատացյալի հետ: Լևոն Զուրաբյանի ջղերը չդիմացան, ու նա փորձեց կարգի հրավիրել Փոստանջյանին: Դեռևս փորձ չուներ, որ մտածեր, որ կարգի հրավիրվողը չի, որովհետև բնույթն է այդպիսին: Այդ խոսակցություններն արդարացված էին Զուրաբյանի կողմից»,- այսօր, անդրադառնալով Զուրաբյան-Փոստանջյան խոսակցության սղագրությանը, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
  • Հարցը փակված է

    Հարցը փակված է

    25.10.2013| 13:28
    Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ և ԲՀԿ խմբակցության անդամները վերստին անդրադարձել են Արթուր Բաղդասարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև օրերս տեղի ունեցած միջադեպին:
  • Նիկոլը պոպուլիզմո՞վ է զբաղվում

    Նիկոլը պոպուլիզմո՞վ է զբաղվում

    25.10.2013| 12:47
    «Թող նախ նայեն իրենց խմբակցությանը,-անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` ՀՅԴ-ի հասցեին հնչած մեղադրանքներին, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով:-Երբ որևէ մեկն իրեն իրավունք է վերապահում դատել բոլորին և իր նախկին ամենամոտիկ շրջապատին, և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը, միշտ էլ վտանգ կա, որ կարող է չարաչար սխալվել: Գնահատելով պարոն Փաշինյանի պատգամավորական գործունեությունը, սա հենց այդ դեպքերից է: Իմ խորհուրդն է՝ զբաղվել նրանով, ինչով կոչված են զբաղվել, չփորձել արդարանալ՝ ուրիշների վրա քար նետելով: Մենք հանգիստ, խաղաղ մեր գործն անում ենք, և Նիկոլ Փաշինյանը չի որոշելու՝ մենք ընդդիմություն ենք, թե ոչ»: