-
09.12.2020|
20:56
Երբ շեշտադրում եք, որ հրաժարականը ժողովուրդը պետք է պահանջի, ուղղակի ինքներդ ձեզ հակասում եք, վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
-
09.12.2020|
20:53
Մեր պայքարը քաղաքական պայքար չէ, մեր պայքարն իշխանափոխության պայքար չէ, այլ ազգային պայքար, որը մղել ենք և 200 տարի առաջ, և 1000 տարի առաջ, ԱԺ-ի դիմաց հանրահավաքի ժամանակ ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
-
09.12.2020|
20:52
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը վարչապետից հետաքրքրվեց՝ շարունակու՞մ է մնալ այն կարծիքին, որ Արցախի խնդրի լուծումը պետք է բավարարի Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին, ինչպե՞ս է տեսնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ո՞ր սահմաններում պետք է դա տեղի ունենա՝ ներկայի՞ս, պատմակա՞ն, թե՞ նախապատերազմական:
-
09.12.2020|
20:50
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպիտակ թուղթ տվեց՝ հրաժարականի դիմում գրելու համար։
-
09.12.2020|
20:47
Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագիրը որևէ հավելված չունի՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
09.12.2020|
20:46
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հերթով հիշեցրեց, թե ովքեր են պահանջում իր հրաժարականը։
-
09.12.2020|
20:44
Փաստաթուղթը սպառնալիքի՞ տակ եք կնքել, թե՞ կամքի դրսևորում է՝ հարցրեց ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանին՝ նկատելով, որ ստորագրվել է փաստաթուղթ, որը մի քանի դրվագով խախտում է միջազգային իրավունքն ու ՀՀ Սահմանադրություն, բացի այդ՝ մեր օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի մեջ չի մտել, բայց իրագործվում է:
-
09.12.2020|
20:42
Մենք մեր մանդատը ստանում ենք հայ ժողովրդից ու ՀՀ ժողովրդի տված մանդատն ու լիազորությունն է այն շրջանակը, որով պետք է Հայաստանը ներկայացնենք մեր ունեցած կամ իմ ունեցած լիազորությունների շրջանակում, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
09.12.2020|
14:33
Այսօր լրանում է 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ տարին: Երկու տարի առաջ՝ դեկտեմբերի 9-ին՝ թավշյա հեղափոխությունից ամիսներ հետո, տեղի ունեցան արտահերթ ընտրություններ, որտեղ էլ բացարձակ առավելություն ունեցավ «Իմ քայլը» դաշինքը:
-
09.12.2020|
14:28
Նախօրեին ՀՀԿ վերնախավը քննարկում է ունեցել, որի ժամանակ հայտարարվել է, թե Հայաստանում առաջիկա ամիսներին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու ու պետք է շատ ակտիվ պատրաստվել: