Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Թուրքմենստանը՝ թուրանական երազանքի իրագործման բաղադրիչ

Թուրքմենստանը՝ թուրանական երազանքի իրագործման բաղադրիչ
04.08.2024 | 13:04

Թուրքմենստանը Միջին Ասիայի նավթով և գազով հարուստ երկիր է, որն իր Սահմանադրությամբ ամրագրել է չեզոք երկրի կարգավիճակ։ Շնորհիվ այս կարգավիճակի Թուրքմենստանը երկար ժամանակ կարողացավ խուսանավել Արևմուտքի, Չինաստանի և Ռուսաստանի միջև։ Սակայն Թուրքիայի նոր գլոբալ քաղաքականության ակտիվացմամբ և ԹՊԿ ստեղծմամբ այժմ Թուրքմենստանը կարևոր տեղ է զբաղեցնում Թուրքիայի միջինասիական քաղաքականության մեջ։ Եվ ահա, Աշքաբադում Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովի և Թուրքիայի էներգետիկայի նախարար Բայրաքթարի միջև բանակցություններ են տեղի ունեցել էներգետիկայի ոլորտում համագործակցության շուրջ։ Մասնավորապես, թուրքմենական գազի և էլեկտրաէներգիայի դեպի Թուրքիա արտահանման ծրագրերը, որոնք Թուրքիայի համար չափազանց կարևոր և հավակնոտ ծրագրեր են ոչ միայն էներգետիկ անվտանգության տեսանկյունից, այլև էներգետիկ խոշոր ենթակառուցվածք ստեղծելու և դեպի Եվրոպա արտահանման կենտրոն դառնալու տեսանկյունից, որը Արևմուտք-Ռուսաստան հակամարտության համատեքստում Թուրքիային կդարձնի ազդեցիկ և մեծ կշիռ ունեցող երկիր համաեվրոպական էներգետիկ անվտանգության ապահովման առումով։

Փաստորեն, Թուրքիան բավականին լուրջ աշխատանքներ է տանում ոչ միայն Թուրքմենստանին ներգրավելու իր թուրանական երազանքների իրագործման, այլև իր էներգետիկ հաբ դառնալու ծրագրերում և, կարծես թե, շուտով կստանա առաջին արդյունքները։

Այնուամենայնիվ, հույս ունենանք, որ Թուրքմենստանը ամբողջովին չի կլանվի Թուրքիայի կողմից՝ դառնալով սովորական թուրքական պրոքսի պետություն։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3073

Մեկնաբանություններ