ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պատվախնդիր տեխնոկրատների առնվազն 3 հերթափոխ է պետք այս «ավգյան ախոռը» մաքրելու համար

Պատվախնդիր տեխնոկրատների առնվազն 3 հերթափոխ է պետք այս «ավգյան ախոռը» մաքրելու համար
13.05.2024 | 07:27

Սխալ է այն հարցադրումը, թե ո՞վ պետք է լինի պետության ղեկավարը, արդի տերմինով ասած՝ վարչապետը։

Իրապես պետք է վերաձևակերպել հարցը, թե ովքե՞ր են լինելու այդ գործադիր իշխանությանը վերահսկողը։
Սա է ամենակարևոր հարցը, երբ հայկական պետությունը վաղուց վերածվել է նեոգաղութային մի ողորմելի ու խղճուկ գոյակցության։ Այն իրապես բռնազավթված է դրսի ուժերի կողմից։ Նրա ազատագրումը պահանջում է բազմաթիվ տարիների համառ ու անկոտրում պայքար։
Ավգյան այն ախոռը, որը շերտ առ շերտ գոյացել է օտար սահմանադրություններով, միջազգային կոնվենցիաներով ու օրենքներով, այսպես կոչված, «բաց» հասարակության պայմաններում, հեշտ չի լինելու մաքրել ներսից։ Պատվախնդիր տեխնոկրատների առնվազն 3 հերթափոխ է պետք այս ախոռը մաքրելու համար։
Ահա թե ինչու կարևորագույն խնդիրը պետք է լինի այս հոգևոր՝ սրբազան շարժման հռչակած գաղափարների ու նպատակներ անսասանությունը, համառ հետևողականությունը, որը կարող է ապահովվել միայն Բարձրագույն՝ Հոգևոր Խորհրդի մշտական վերահսկմամբ։
Ուստի մի սադրեք ձեր առաջարկություններով, որ Բագրատ Սրբազանը և մյուս բարձրաստիճան հոգևորականները, որոնց իրական առաքելությունը հոգևորն ու գաղափարականն է, հանձն առնեն գործադիր իշխանությունը։
Դա մեծագույն սխալ է, որը գալիս է հասարակության չհասունացածությունից։
Եվ երիցս ճիշտ է Միքայել Սրբազանի Ajapahyan Mikael դիրքորոշումը, ով համեստաբար, բայց վճռական աջակցում է այս պայքարին։
Խորքային Հայաստան՝ ահա թե ինչ է մեզ պետք այս փուլում՝ դիմակայելու բոլոր արտաքին սպառնալիքներին ու մարտահրավերներին։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ