ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ադրբեջանում միշտ գտնելու են նոր ագրեսիան հիմնավորելու պատրվակ

Ադրբեջանում միշտ գտնելու են նոր ագրեսիան հիմնավորելու պատրվակ
05.02.2024 | 08:32

«Եթե գնացինք պատմական արդարության հետևից, խաղաղություն չենք ունենալու». Արցախից, Ցեղասպանության ճանաչման հիմնախնդրից հրաժարումը վերջին հարցազրույցի ընթացքում այսպես էր հիմնավորում։ Սա ակնառու ցնդաբանություն է։ Ինչու՞։

1. Խաղաղությունը արդյունք է ուժերի հավասարակշռության, այլ ոչ պատմական արդարության հետևից գնալ-չգնալու։

2. Միակողմանի հանդես բերվող ցանկացած զիջողականություն Ադրբեջանում ընկալում են որպես պատերազմի արդյունքներից բխող օրինաչափություն, բայց ոչ երբեք` բարի կամքի խաղաղասիրության դրսևորում։

Ի՞նչ է սա նշանակում։ Քանի դեռ «ուժերի հավասարակշռության» գործոնը Հայաստանի իշխանությունը որպես խաղաղության հիմնաքար չի ընկալում, Ադրբեջանում միշտ գտնելու են պատրվակ ոչ միայն խաղաղությունից հրաժարվելու, այլև նոր ագրեսիան հարկ եղած դեպքում հիմնավորելու համար։ Ադրբեջանում, օրինակ, ակտիվորեն իրականացվում է Հայաստանի բնական հանածոների, հանքարդյունաբերության, «էկոլոգիական», այսպես կոչված, վտանգավոր գոտիների քարտեզագրում, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանան շահարկել դրանց հետագա շահագործման նպատակահարմարությունը։ Ընդ որում, նրանք «անհանգստացած» են ինչպես սահմանամերձ հանքավայրերի արդյունահանման էկոլոգիայով, այնպես էլ Մեծամորի ատոմակայանի շահագործման «վտանգավորությամբ»։

Իսկ այստեղ երկար-բարակ մտածել պետք չէ։ Բավական է հիշել, թե ինչպես ամեն բան սկսվեց Արցախից, երբ ուկրաինական պատերազմը խարխլեց ուժերի առանց այն էլ փխրուն հավասարակշռությունը. հանքարդյունաբերության շահագործման աննպատակահարմարությունը, «էկոլոգիստների» շարժման իմիտացիա, և այդպես շարունակ։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2593

Մեկնաբանություններ