ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՊԱՐՈՒՅՐԻ հիշատակին

ՊԱՐՈՒՅՐԻ հիշատակին
24.01.2024 | 12:05

Ընկել են ջահել,

Ընկել,

Սրտերում չարի նետն առած,

Ընկել՝ հանճարեղ,

Շուրթերին՝ երգի շշուկը վերին:

Մահը,

Որ կին է չար ու պառաված,

Սիրահարված է,

Ջահել,

Հանճարեղ

Բանաստեղծներին...

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ 1971 թվ.

«ՈՒ՞ր ես ,Պարույր»

Վահագն Դավթյանը Պարույր Սևակին նվիրված բանաստեղծություն էր գրել այդ օրը, կարդաց ու ասաց.

- Գիտե՞ս, Սիլվա, արդեն 10 տարուց ավելի է, ինչ Պարույրը չկա, ու երբ գրիչը վերցնում եմ հուշեր գրելու, զգում եմ, որ չեմ կարողանում. նա ինձ համար երբեք հուշ չի դառնում: Վթարից մեկ ժամ հետո Արարատի շրջանի հիվանդանոցում էի: Ասես քնած լիներ, միայն քունքին փոքրիկ, շատ փոքրիկ, մի աստղաչափ վերք կար․․․

Բժիշկն ասաց, որ կինը՝ Նելլին, մահամերձ է, և ձեռքով անվերջ կողքի անկողինն է շոշափում ու կրկնում. «ՈՒ՞ր ես Պարույր...» ...

Պատմեց նաև, թե ինչպես են ծանոթացել ինքն ու Սևակը ․«Պատերազմից վիրավոր վերադարձել էի: Տրամվայի կանգառում ինձ ծանոթ մի աղջկա՝ Սուսաննային տեսա, անշուք արտաքինով մի տղայի հետ էր։ Ծանոթացրեց,

զրուցեցինք: Մի երկու կանգառ չէինք գնացել և այդ տգեղ պատանին՝ ամենագեղեցիկը դարձավ:

Պարույրի հետ մեր առաջին հանդիպումն էր դա։ Մի խորը հոգոց հանեց, վա՜խ, Պարույր ջան, ասելով․․․

Համալսարանում սովորելու տարիներին առաջին զեկուցումը իմ մասին Պարույրը կարդաց: Նույնիսկ միասին բանաստեղծություն ենք գրել: Պարույրը թղթերի մեջ պահած է եղել, վերջերս Ալբերտ Արիստակեսյանը ասաց:

Ի դեպ, Դավթյանը ինձ խնդրեց, որ անպայման կարդամ Սևակի վաղ շրջանի գրված գործերը: Ինքը մի քանիսը անգիր գիտեր, արտասանեց . «․․․Քանզի դու էիր միայն, հասկացար ապրումներս խելագար...», «Ճաշակած մայրական գգվանքի կարոտի լեղին...»: Զարմանալի հիշողություն ուներ Վահագն Դավթյանը, կարող էր ժամերով անգիր ասել սիրած բանաստեղծությունները, նաև ռուսերեն, բայց երբեք չլսեցի, որ իր գործերից արտասաներ...

...Կինո «Նաիրի»-ի հարևանությամբ մի հանրակացարան կար, այժմ «Հյուրերի տուն» է կոչվում, անցնում ենք կողքով:

Ցույց տվեց այն սենյակի պատուհանը, որտեղ ուսանողական տարիներին ապրել էին Պարույր Սևակը, Վազգեն Գևորգյանը, Սուրեն Աղաբաբյանը և ինքը՝ Վահագն Դավթյանը: Ամենավերջին պատուհանն էր, ասաց.

-«Ծայրահեղ սենյակ» էինք դրել անունը: Պարույրը շատ օրինակելի ուսանող էր. ա՜յ մարդ, գիշերները, որ քունը չտանի, ոտքերը դնում էր սառը ջրով տաշտի մեջ, սեմինարի համար Մարքսի «Կապիտալ»-ը մշակում... Երկու տարով ինձնից փոքր էր, բայց ինձնից բարձր կուրսում էր սովորում, քանի-որ ինձ դպրոցն ավարտելուց հետո մտցրին ապրանքատար վագոնի մեջ ու տարան պատերազմ: Գիտե՞ս, հրաշք է, որ ես ապրում եմ. իմ ծնված թվի տղաներից ընդամենը 3 տոկոսն է վերադարձել պատերազմից: Մի հրաշալի ռուս հրամանատար ունեինք՝ Միշուլին ազգանունով: Գերմանացիները հենց ռմբակոծում էին, ինձ ուղարկում էր զինվորական խոհանոց: Գիտեր, որ բանաստեղծություններ եմ գրում, ինքն էլ Եսենին էր պաշտում...

Սիլվա ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Դիտվել է՝ 2645

Մեկնաբանություններ