ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Որոշել են շվեյցարական մոդելով բանակ ստեղծել

Որոշել են շվեյցարական մոդելով բանակ ստեղծել
25.11.2023 | 20:01

Փաշինյան Նիկոլը Պապիկյան Սուրոյի հետ բանակի ռեֆորմ է անում:

Որոշել են շվեյցարական մոդելով բանակ ստեղծել:

Ինչու՞ հենց շվեյցարական: Ըստ ամենայնի, որովհետև շվեյցարական բանակի կռվելը ոչ ոք չի տեսել, այսինքն՝ բանակ չկա, իսկ Շվեյցարիան Եվրոպայի ամենաբարեկեցիկ երկրներից է:

Այսինքն, որևէ ռազմական նպատակահարմարություն չկա, կա չտեսություն, կա նաև հայկական բանակի վերացման ամերիկյան հանձնարարականի կատարման ձգտում, և վերջ:

Ամեն դեպքում, եթե սրանք գործակալ թշնամի շանորդիներ էլ չլինեին, եթե ի սրտե կամենային լուրջ բանակ ունենալ, սրանց սարքած բանակից բան դուրս չէր գա:

Բանակաշինությունը լուրջ գործ է, կրթություն ու գիտելիքներ է պահանջում, որից զուրկ են հայ գրանտակեր ու թուրք-բրիտանա-ամերիկյան գործակալ անբարոյականի վաստակները:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2366

Մեկնաբանություններ