Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Այս աշխարհը հաղթողներինն է, նրանք են գրում պատմությունը

Այս աշխարհը հաղթողներինն է, նրանք են գրում պատմությունը
03.11.2023 | 14:01

Նայում եմ միջազգային մամուլը, ու պարզ երևում է, թե ինչպես է մարտի դաշտում ուկրաինացիների անհաջողությունների ֆոնին օր-օրի փոխվում Զելենսկու նկատմամբ վերաբերմունքը։

Աշխարհում պարտվողներին չեն սիրում։ Երբ Արցախի ղեկավարությունը հաղթող էր, նրանց ընդունում էին գերտերությունների մայրաքաղաքներում, իսկ երբ վերածվեցին պարտվողների, հանկարծ պարզվեց, որ ոչ միկին էլ պետք չէին։ Իհարկե, ոմանք, իրենց նեղ քաղաքական օրակարգից ելնելով, մատնացույց են անում ռուսներին, բայց նրանք երևի տեղյակ չեն, կամ չտեսնելու են տալիս Սայգոնն ու Քաբուլը։

Այս աշխարհը հաղթողներինն է, նրանք են գրում պատմությունը։

Գործընթացը սկսված է՝ քայլ առ քայլ Զելենսկին վերածվում է «կրայնիի»։

Հաղթողի այս պարադիգմը պետք է ականջներին օղ անեն մեր բոլոր քաղաքական ու ռազմական գործիչները։ Պարտվողները կամ հայտնվելու են Բաքվի բանտում, կամ դրամատիկ ավարտ են ունենալու Երևանի կենտրոնում։ Սրանից խուսափելու ձև չունի նաև Նիկոլ Փաշինյանը։ Ինչքան էլ խաղամոլի մոլեռանդությամբ նոր խաղադրույքներ կատարի ու երկարաձգի իր գոյությունը, միևնույն է, նա պարտված հրամանատար է, և իր վերջը նույնպես դրամատիկ է լինելու։

Շուշիում կլինի, թե Ջերմուկում, «փրկվելու» նպատակով պատերազմ կանգնեցնողների վերջը միշտ այսպես է լինելու։

Այս ամենը վերաբերում է նաև Սերժ Սարգսյանին, ով 2016-ին, 60 կյանք «փրկելու» պատրվակով, ոչ զրոյական կետում պատերազմ կանգնեցրեց։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2860

Մեկնաբանություններ