«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Խրամատային պատերազմների ժամանակն անցել է

Խրամատային պատերազմների ժամանակն անցել է
30.10.2023 | 13:24

Լուսանկարում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ռազմական ենթակառուցվածքն է։ Սա նորություն չէ, քանի որ դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այսպիսի պաշտպանական կառույցներ ուներ նաև Շվեյցարիան, որը ստեղծել էր այնպիսի պաշտպանական ցանց, որով հնարավոր էր դիմագրավել արտաքին թշնամուն։ Ընդ որում, ըստ մարտական հրահանգների հարձակման դեպքում առաջին հերթին պետք է պայթեցվեին երկիրն արտաքին աշխարհի հետ կապող բոլոր կամուրջները, որոնք վաղօրոք արդեն իսկ ականապատված էին։

2020 թվականից բոլոր առիթների ժամանակ ասել եմ, որ խրամատային պատերազմների ժամանակն անցել է, ու պետք է անցնենք «լեռնային ամրոց» կառուցելու մարտավարությանը, որի հիմնական պաշտպանական կառույցները պետք է տարրալուծված լինեն աշխարհագրական լանդշաֆտի մեջ։

2022 թվականին Արցախում եմ առիթ ունեցել խոսել ստորգետնյա պաշտպանական կառույցների անհրաժեշտության մասին, բայց, ցավոք, համարել են անհնար` ծախսատարության և ադրբեջանցիների կողմից տեխնիկայի աշխատանքին խոչընդոտելու պատճառով։

Հիմա նույնն եմ պնդում` ստորգետնյա պաշտպանական հզոր և սփռված ցանց ու բանակային մոդելի կերպափոխում։

Եթե ՀԱՄԱՍ-ը մեր հնարավորությունների կեսը ունենար, պատկերացնում եմ, թե հիմա ինչքան ավելի մարտունակ կլիներ։

Ուշ է հիմա, բայց ավելի լավ է ուշ, քան երբեք:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 6218

Մեկնաբանություններ