ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ամենաակտիվ, եռանդուն ու աշխույժ սերունդը վախենում կամ հրաժարվում է ձայն հանել

Ամենաակտիվ, եռանդուն ու աշխույժ սերունդը վախենում կամ հրաժարվում է ձայն հանել
24.10.2023 | 11:11

Ես, անկեղծ ասած, հարգանքով եմ վերաբերվում ՈՄԱ֊ի և մյուս երիտասարդական կառույցների կամավորական նախաձեռնություններին, բայց չեմ տեսնում նոր սերնդի այդ ջանքերում ամենակարևորը՝ ուղղակի ու անկեղծ բողոք ընդդեմ այն ամենի, ինչ կատարվում է մեր երկրում։ Պատմությունը շռնդալից տեղապտույտ է անում ժամանակակից Հայաստանում, որովհետև ամենաակտիվ, եռանդուն ու աշխույժ սերունդը վախենում կամ հրաժարվում է ձայն հանել ընդդեմ պիղծ ռեժիմի։

Ի՞նչ է, դո՞ւր է գալիս այս պիղծ ռեժիմը, հաճելի՞ է անընդհատ տեսնել ազգային պատուհասին և լսել նրա դժոխային՝ սատանայական ձայնը բոլոր էկրաններին։

Արդյո՞ք մենք գործ ունենք հաշմանդամ ու խոտան սերնդի հետ։

Սա է մեր ժամանակների գերհարցը։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 3633

Մեկնաբանություններ