ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ովքեր ձգտում են իշխանության, գաղափար չունեն, թե ինչ վիճակում ենք

Ովքեր ձգտում են իշխանության, գաղափար չունեն, թե ինչ վիճակում ենք
22.10.2023 | 16:04

Իրականում մարդիկ, իսկ դրանք քիչ են այս ցանցային ու ոչ ցանցային աղմուկի մեջ, շատ լավ հասկանում են, թե ինչ կատաստրոֆիկ վիճակում ենք:

Դա միայն կարող են հասկանալ մարդիկ, ովքեր գիտեն ինչ է պետությունը, ովքեր պետությունում աշխատել են ու լավ գիտեն հայկական պետությունը:

Հենց միայն այն պարզ փաստը, որ շատերը էս վիճակում ձգտում են իշխանության, ցուցիչ է, որ նրանք բացարձակ գաղափար չունեն, թե ինչ վիճակում ենք, ինչ խնդիրներ ունենք ոչ միայն դրսում, այլև` հատկապես ներսում. իրենց անգամ այս պայմաններում հետաքրքրում է միայն փառքը, իշխելու ներքին մղումը և գումար աշխատելը:

Հիշե՛ք՝ նիկոլը իշխանություն չի տալու, մինչև վերջ գնալու է՝ դիակների, հարյուրավոր դիակների, հողեր հանձնելու վրայով: Նա անկեղծ է ու ասում էր, ես իզմ-եր չունեմ, դուք ձեր մասին մտածեք:

Մյուս կողմից, դուք իրեն ասում եք՝ դավաճան, բա էդ դեպքում ԱԺ-ում, դրանից դուրս, հանրային հարթակներում դավաճանի հետ ի՞նչ եք քննարկում:

Դուք իրեն մեղադրում եք երկիրը կործանելու մեջ, հետո սկսում եք հակադարձել, քննադատել, սխալ ու ճիշտ անել իր տեքստերը և իր ելույթները:

Էստեղ մի հատ լավ ժպիտ:

Նիկոլը լավ գիտի ձեզ, դուք փող սիրող եք, ինքը լավ գիտի, որ դուք ունեք գին, հետևաբար, որևէ խնդիր չի տեսնում:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2154

Մեկնաբանություններ