ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հանգուցալուծումը մոտ է

Հանգուցալուծումը մոտ է
16.09.2023 | 21:01

Վաղը՝ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին, հայ ժողովուրդը ևս մեկ քայլ կկատարի իր կործանման ճանապարհին. ավինյան տիկոն կընտրվի Երևանի քաղաքապետ, ժողվարչապետն էլ մի քանի օրից կասի, որ մանդատ է ստացել «խաղաղության պայմանագրի», քանի որ հայ ժողովրդի մեծ մասը հավանություն է տվել ՔՊ թեկնածուներին, այսինքն՝ թուրք-ամերիկյան ծրագրին, որը Հայաստանը կտանի դեպի 1920 թվականի կարգավիճակ:

Բայց շատ բաներ ունի անելու ժողվարչապետը մինչ թուրք-ամերիկյան մուրազի վերջնական իրականացումը: Պետք է ռուսներից ազատվի, ինչի համար հանրային կարծիքն է այլասերում, պարզ ասում է, որ ռուսներն են հանձնում Արցախը: Իսկ մինչ այդ սա Արցախը զրկեց ՎԻՃԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս:

Ի՞նչ է սա նշանակում:

Սա նշանակում է, որ Ադրբեջանի բոլոր գործողությունները օրինական են՝ և՛ անցակետը, և՛ բլոկադան:

Փաստորեն ժողվարչապետը չեղարկեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, քանզի, եթե Արցախը ունի տեր, այլևս վիճելի տարածք չէ, ապա ի՞նչ գործ ունեն ոչ վիճելի տարածքում այլ երկրի խաղաղապահները:

Ալիև էֆենդին դեռ բացեիբաց չի խոսում այդ մասին, նա երկու տարի էլ կսպասի, իսկ այդ երկու տարվա ընթացքում փաշինյան նիկոլը կհասցնի վերջնականապես հեղինակազրկել ռուս խաղաղապահներին և Ռուսաստանն ամբողջությամբ:

Ամերիկյան սենատում օրերս քննարկվեց Հայաստանը: Հստակ ասում են մարդիկ՝ Հայաստանը պետք է մերձենա մեզ հետ Ռուսաստանի դեմ պայքարում: Ամերիկացիներին դա պետք է, բայց պե՞տք է դա արդյոք Հայաստանին:

Ոչ, պետք չէ, բայց Հայաստանը հենց այդ ճանապարհով կգնա, քանի որ այս երկրի իշխանությունը ամերիկյան է: Բնականաբար, հայերն ու Հայաստանի տարածքը ամերիկացիներին չեն հետաքրքրում՝ նրանք մեծահոգաբար կհամաձայնեն մեզ տրամադրել 10 հազար ք/կ, կապահովեն Մեծ Թուրանի հաստատումը, Հայաստանն էլ կդարձնեն թուրքի գաղութ, գուցե և հետագայում ՆԱՏՕ էլ մտցնեն, սակայն դա էական չէ:

Հայաստանի քաղաքական էլիտան ժամանակին չգիտակցեց այս վտանգը՝ թույլ տալով Ամերիկային Հայաստանում գրանտակեր հանրույթ բուծել և գործակալական ցանց հիմնել:

Դե, բազմավեկտորություն էին քարոզում:

Բայց չի գիտակցում և այսօր:

Նշանակում է՝ չի լինելու Հայաստան:

Կարծում եք Ալիև էֆենդին պատահակա՞ն է խոսում սովետական քարտեզներից հրաժարվելու մասին, քանզի, իբր, ինքն ունի այլ իրավական ակտեր՝

1918-20 թթ. Ադրբեջանի սահմաններ հաստատող: Բայց Նոր Հայաստանի ժողվարչապետն էլ համաձայնում է, չէ՞:

Ճիշտ է, այսօր խոսում է ինչ-որ 29 800 ք/կմ-ից, բայց վաղը կհրաժարվի՝ հանուն խաղաղության, հանուն անգլոսաքսոնական ծրագրերի իրականացման:

Վաղը Ալիև-փաշինյան տանդեմը, ըստ ամենայնի, կգնա նոր պատերազմի՝ ռուսներին դնելով հիմար վիճակի մեջ, ինչպես և պարսիկներին:

Ինչպե՞ս կարձագանքեն նրանք:

Ինչևէ, փրկություն չկա, փրկություն կարող է լինել միայն Ռուսաստանից և Իրանից:

Թույլ կտա՞ Վլադիմիր Պուտինը ամերիկացիներին վերացնել Հայաստանը, ի՞նչ կնախաձեռնի դրա դեմ: Կարծում եմ, գործելու շատ քիչ տարբերակներ կան: Ասենք, Ալիև էֆենդու դաստիարակում բռնի ուժով Ղարաբաղում և Հայաստանի տարածքում (ներխուժման դեպքում), փաշինյան նիկոլի հեռացման ապահովում: Կարծում եմ, Ռուսաստանն ունի բավարար լծակներ Հայաստանում այսքանն անելու համար:

Առաջիկա շաբաթները ցույց կուրվագծեն ապագան, հանգուցալուծումը մոտ է, այլևս այն հետաձգելու հնարավորություն չկա:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1741

Մեկնաբանություններ