Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն օգտվել է երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օբյեկտների վրա պատասխան հրթիռային հարված հասցնելու իր օրինական իրավունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին խուսափել Իրանի հետ առճակատումից: «Սա մեր հնարավորությունների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսեք»,- ասել է Փեզեշքիանը։               
 

Մենք դեռևս վերացած ժողովուրդ կամ կորսված պետականություն չենք

Մենք դեռևս վերացած ժողովուրդ կամ կորսված պետականություն չենք
22.03.2023 | 21:49

Լավրովն ասում է. «Բոլորին հայտնի է, որ 2020-ին հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, բայց ես դա թողնում եմ պատմաբաններին»։

Բայց այս պահին դեռ 2023 թվականն է, և պատմաբաններն այստեղ առայժմ որևէ անելիք չունեն։ Մենք դեռևս վերացած ժողովուրդ կամ կորսված պետականություն չենք։ Հետևաբար, սա լրիվ ուրիշ, կենդանի արձագանք է ենթադրում։

Հայաստանում՝ ոչ մի արձագանք։

Լավրովը պարզ տեքստով ասում է, որ կար հազարավոր զոհերից խուսափելու հնարավորություն, հազարավոր վիրավորներ չունենալու հնարավորություն, տարածքային կորուստներն այսքան ահռելի չէին լինի, և նման անարժանապատիվ ու ստորացված վիճակում չէինք լինի։

Սա լսելով՝ հասարակությունը պետք է կորցներ հանգիստ առօրյայի իր ունակությունը։ Հասարակությունը պետք է արթնանար, պահանջատեր դառնար իր որդիների ու իր հայրենիքի նկատմամբ։

Ընդդիմադիր ձևաչափերը և իրենց լիդեր զգացողները պետք է արձագանքեին անմիջապես և խոսեին հասարակության հետ։ Խոսեին այն բառապաշարով ու անկեղծությամբ, որ ամեն նորմալ մարդու մեջ սարսուռ մտներ։

Հերթական անգամ բարձր ամբիոնից բարձրաձայն ասվում է, որ հնարավորություն է եղել փրկելու մի քանի հազար զինվորի կյանք, և մենք դա չենք արել, իսկ մենք լսում ենք ու ցույց ենք տալիս, թե ոչինչ չի՞ եղել։

Ամեն մեկս մեր աշխատավայրում՝ դասախոս, բժիշկ, գրող, երաժիշտ, գործարար, իրավաբան, բոլորս պիտի խելագարվեինք այդ մտքից, բայց մեզ վրա, կարծես թե, դա´ էլ այլևս չի ազդում։

Մենք արդեն բոլորս մտովի հանձնվել ենք պատմաբանների՞ն։ Մենք արդեն պատմությու՞ն ենք։ Մեր կենդանի կյանքն այլևս չունի՞ արժեք։ Հայաստանն արդեն պատմությու՞ն է։ Եթե ոչ, ուրեմն արձագանքեք։

Մեր պետության վերականգնումը սկսվելու է պարզ մարդկային որակների վերականգնումից։ Հանրային կոնսոլիդացիայի և լիդերության հայտ ներկայացնող ձևաչափերն ու անհատները նույնպես պիտի իրենց մեջ կարևորեն այդ որակները։ Վիրավոր երկրին այլ մոտեցում է պետք։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2771

Մեկնաբանություններ