ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հպարտ քաղաքացու» ժամանակավոր ժպիտն ավելի կարևոր է

«Հպարտ քաղաքացու» ժամանակավոր ժպիտն ավելի կարևոր է
30.11.2022 | 07:32

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ պետությունն ունի մեկ միլիոն դոլար, և իշխանությունը պետք է որոշի, թե ինչի վրա ծախսի այդ գումարը:
Սեղանին դրված է երկու տարբերակ. կահավորել առաջնագիծը և բարելավել զինվորների անվտանգային պայմանները կամ, ամանօրին ընդառաջ, զարդարել քաղաքն ու կազմակերպել ճոխ տոնակատարություն:


Առաջինը վերաբերում է պետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, զինվորների կյանքին ու առողջությանը:
Իսկ երկրորդը՝ բնակչության լավ տրամադրությանը, այսինքն՝ իշխանության քաղաքական վարկանիշին:
Նորմալ պետություններում, պետական իշխանության պարագայում նման ընտրությունն իսկ զավեշտ կլիներ, քանի որ ընտրելու բան չկա. ամեն ինչ պարզ է:


Բայց, ինչպես տեսնում ենք, «նոր Հայաստանում հպարտ քաղաքացու» ժամանակավոր ժպիտն ավելի կարևոր է, քան՝ պետության անվտանգությունը, նույնիսկ ավելի կարևոր է, քան այդ նույն «հպարտ» քաղաքացու զինվոր որդու կյանքն ու առողջությունը:
Չգիտեմ, սա ինչպես է կոչվում, բայց որ հերթական խելագար «աննախադեպն» է, դա՝ հաստատ:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 8046

Մեկնաբանություններ