Պատկերացնու՞մ եք, թե ինչ կանեին արժանապատիվ այն երկրի գերագույն հրամանատար կոչվածին, որը տանկերով, տարբեր տրամաչափի զինատեսակներով հրետակոծող թշնամու մասին այսպիսի տխմար հարց է տալիս. «Հնարավո՞ր է այդ մեքենան են ուզել վերադարձնել, դրա համար են այդ գործողությունը սկսել» (ողորմելին նկատի ունի ազերիների ՈՒԱԶ-ը)...
Հաստատ ոտի տակ կտային ու կսատկացնեին։
Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի ծանր վիճակ է մեզ սպասում, եթե գործողություններն այլ, շատ վատ սցենարով զարգանան, և մեր երկրի ճակատագիրը տնօրինողն այս անթրաշ չորքոտանին լինի։ Այս «տրոյական» աղբը, այս գործակալին պետք է ամեն գնով դեն շպրտել Հայոց երկրից։ Ամաչում եմ, որ Հայաստանում այսպիսի մարդանման գոյացություն գոյություն ունի։
Վարդգես ՕՎՅԱՆ
Երբեք չփորձեք բանակից փախած ձեր սորոսական խելքով մեր փառապանծ զինվորականների ռազմական հաջողությունները վերագրել այս իշխանություններին և չփորձեք զուգահեռներ անցկացնել քառօրյա պատերազմի հետ: Ձեր՝ բանակից փախածներիդ խելքի բանը չէ դա:
Դա ձեր դաշտը չէ, դա ձերը չէ, որքան էլ Սուտլիկ Որսկան լինեք...
Իսկ բանակը մեկ օրում չի ստեղծվել և բանակի ոգին մեկ օրում չի կոփվել, այն էլ` ելակ ուտելով:
Եվ կրկին փա՜ռք ու պատիվ մեր բանակին, բանակում ծառայած մեր տղերքին և երիցս ամոթ յուբկով տղերքին, որոնք շատացել են:
Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ