Աստվածաշունչ մատյանից
03.03.2020 | 00:04
Մարդու՛ որդիներ, քուրձե՛ր հագեք, ողբացե՛ք, քահանանե՛ր, սգացե՛ք, խորանի՛ պաշտոնյաներ, մտե՛ք, ննջեցե՛ք, քուրձ հագած Աստծու՛ պաշտոնյաներ, քանի որ ձեր Աստծու տնից պակասեցին զոհերն ու զենումը։ Ծոմի օ՛ր նշանակեցեք, աղո՛թք կազմակերպեցեք, հավաքեցե՛ք ծերերին, երկրի բոլոր բնակիչներին ձեր Աստծու Տանը և աղոթեցե՛ք Տիրոջն անկեղծ սրտով։ Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, վա՛յ ինձ այն օրը, որովհետև մոտ է Տիրոջ օրը. թշվառություն թշվառության վրա պիտի հասնի։
Հովելի Մարգարեությունը 1. 13-15
Մեկնաբանություններ