Նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ իրականացրած և դրա հետևանքով ձերբակալված, իսկ ավելի ուշ՝ կալանավորված Շանթ Հարությունյանը համաձայնել է ունենալ փաստաբան: Այս մասին մեզ տեղեկացրեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով նախօրեին հանդիպել է «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող Շանթ Հարությունյանի հետ:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը հրաժարվել էր փաստաբան ունենալուց՝ պատճառաբանելով, որ ինքը կալանավորվել է քաղաքական հայացքների համար: Այժմ նա համաձայնել է ունենալ փաստաբան միայն իրավական աջակցություն ցուցաբերելու համար, և առաջիկայում նա կունենա փաստաբան:
Հավելենք, որ Շանթ Հարությունյանը փաստաբաններից հրաժարվել էր նաև «Յոթի գործով» քաղբանտարկյալ եղած ժամանակ:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ