30.05.2013|
15:53
«Ես բազում անգամ ասել եմ, որ Սերժ Սարգսյանի` մյուս երկրների հետ ամբողջական փոխհարաբերություններն ավարտվում է փող ուզելով Ասվում է` թե գազի գինը 30 տոկոսով սուբսիդավորվելու են, սակայն չի ասվում, թե որտեղից է լինելու: Ես կարծում եմ, որ այդ սուբսիդավորումը կրկին Ռուսաստանից են ցանկանում ստանալ: Որ երկրի հետ փոխհարաբերություններին նայենք, անպայման վերջում կտեսնենք, որ գալիս է վարկերի, հարկերի գործողություններով, որոնք կապված են ֆինանսական ռեսուրսների հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: