«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Հիշում ենք գենետիկորեն, պահանջում ենք, հատուցելու են (հինգ տարի, որի դժոխային ամեն օրը նման է դարի)

Հիշում ենք գենետիկորեն, պահանջում ենք, հատուցելու են (հինգ տարի, որի դժոխային ամեն օրը նման է դարի)
23.04.2023 | 22:59

Հինգ տարի առաջ այս օրը ` ապրիլի 23-ին, թշնամին էր ոռնում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Հիշում ենք այդ դրվագը չէ՞։ Եկել էր ասելու, որ իր ոճրագործ ու ցեղասպան նախնիների նման հանելու են այս չքնաղ ժողորվրդի աչքերը, որ լացելու են մեր մայրերը....Տեքստը հենց այդպիսինն էր։ Ոչ մի ուժային կառույց չէր նկատել, թե ինչպես էր թափանցել երկիր ու ինչպես էին նրա պիղծ ոտքերը հասել այնտեղ` մեր համայն հայության համար սրբավայր Ծիծեռնակաբերդ։ Չէին նկատել, որովհետև երկրում համատարած քաոս էր. անարմատ, հակահայ, մանկուրտ խմբակն էր իշխանության գալիս։ Եվ երկրի աղմուկը լռեցրել էր այդ կենդանու ձայնը։

ՈՒ դեռ շատ ֆեսբուքյան օգտատերեր մյուսներին հորդորում էին ջնջել դա ու չտարածել։

Այո, հինգ տարի առաջ այս օրը մեր դժոխքի սկիզբն էր։ Իսկ հաջորդ օրն արդեն մարդիկ նույն ոգևորությամբ ինքնաթագադրված «հերոսի» հետ գնացին Ծիծեռնակաբերդ։ Գուցե սա՞ էլ էր նախապես մտածել` որպես սիմվոլ, որ եկել է մահվանը հաղթած ու հավերժության հետ դաշինք կնքած ազգին ցեղասպանելու....

Եվ իրագործեց` մեզ հասցնելով մինչև 1045 թվական, երբ բուն Հայոց հողում ընդհատվեց մեր պետականությունը։

Վերջին 2000 տարվա մեջ առաջին անգամ հայ ազգը Հող էր ազատագրել` Արցախն էր հետ բերել, որը դարձել էր ազգի վերածննդի ու պատմական արդարության համար պայքարի մեկնակետը։ Եվ մեր նախագահները աշխարհի հետ խոսում էին Հայոց պահանջատիրությունից ու Հատուցումից։ Եթե մինչ այդ Սփյուռքի ` Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների նվիրական ջանքերի շնորհիվ շատ երկրներ միայն ճանաչել էին Հայոց ցեղասպանոյթյունը, ապա անկախ Հայաստանում Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխվել էր իրավաքաղաքական հարթություն` բառի բուն ու ամենալայն իմաստով։ Սա փաստում էին այն փորձագետները, պատմաբաններն ու քաղաքագետները, որոնց հետ ինքս էլ շատ հարցազրույցներ էի վարել 2015 թվականի ընթացքում` հենց այս կարևորագույն թեմայով։ Իսկ այս մանկուրտոկրատիան եկավ մեզ զրկելու մեր պատմական Հիշողությունից, մեր պայքարից ու հաղթանակներից, բոլոր քաղաքական ձեռքբերումներից... Քանի՞ սերնդի անդուլ ջանքեր են անհրաժեշտ լինելու , որ վերականգնենք մեր կորուստները...

...Ծանր է լինելու մեր ուղին։Եվ այսօրվա խորհրդի և հոգեվիճակների մեջ ուզում եմ հիշենք նաև 2015-ի ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Սուրբ Տրդատի Բաց խորանում տեղի էր ունենում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը, որը եթեր էր հեռարձակվում աշխարհի առաջատար հեռուստաալիքներով: Եվ հանկարծ , բազմամիլիոնանոց հեռուստալսարանի աչքի առաջ, մի սպիտակ աղավնի նստեց Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված սրբապատկերի վրա. դա նրանց աղավնակերպ հոգին էր, որն այսօր հանգիստ չունի Հայոց երկնակամարում, որովհետև Հայոց երկինքը մեր բազմահազարանոց անմահների գնդի մարտիկների անուններն են ծածկում. լուսավոր հերոս եղբայրներ, որ մեր երկիրը հզորացնելու համար էին ծնվել...

Ժամեր անց աշխարհի բոլոր անկյուններում հայ երիտասարդները մեկնարկելու են ավանդական ջահերով երթը, և յուրաքանչյուր հայի տան պատշգամբին մոմեր են վառվելու: Դա Հայոց պահանջատիրության երթն է, որ ոչ մի անգամ չպիտի կանգ առնի, որքան էլ դա ուզի թշնամին ու նրան դաշնակից դարձած ներսի թշնամին։ Իսկ վաղը գնալու ենք Ծիծեռնակաբերդ ` խնդրելու մեր սրբադասված նահատակների բարեխոսությունը, ովքեր ընկան վասն Հավատի և ի սեր ազգության....

Թող որ նրանք բարեխոս լինեն երկնքում, որ կարողանանք ինքնակազմակերպվել ու պայքարել, որ պահենք այս երկիրը ու հետ բերենք Արցախը, որ այսօր արդեն 130 օրից ավելի շրջափակման մեջ է։

Պիտի վերջապես լինի գաղափարահեն պայքար, որ վաղն էլի կարողանանք թշնամու հետ խոսել Հայոց պահանջատիրությունից ու Հատուցումից...

Իսկ մեզ այս հանգրվանին հասցնող անհայրենիքները պատասխան տալու են:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ Գագիկ ՊՈՂՈՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4501

Մեկնաբանություններ