«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Եկել էր ասելու, որ Արցախն էլ հանձնեք խաղաղություն չի լինի

Եկել էր ասելու, որ Արցախն էլ հանձնեք խաղաղություն չի լինի
19.04.2023 | 10:35

Պետական դավաճանի հետ պայմանավորված ելույթ է ունեցել հարևան գերագույն ոչխարը...

Որոշ կետեր Ալիևի ելույթից.

  • «Ղարաբաղի հայերը կամ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն վերցնեն կամ ապրելու այլ տեղ գտնեն»:
  • «Հիմք ընդունելով Ալմա-Աթայի հռչակագիրը և դրանով ցույց տալով խաղաղության պայմանագրի պատրաստակամություն՝ Հայաստանն արդեն պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է»:
  • «Հիմա Ադրբեջանի բանակը շատ ավելի ուժեղ է, քան 2020 թ.: Մենք ցանկացած սցենարի պետք է պատրաստ լինենք»:
  • «Հայաստանում կրկին գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը»:
  • «Մենք Ղարաբաղից վռնդել ենք Սերժիկ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, շան նման ծնկի ենք բերել։ Նրանք Ղարաբաղ են եկել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, իբր մեզ հետ կռվելու համար։ Երեքն էլ ճագարների պես փախան մեր երկրից»:
  • «Եվրոպայի առաջնության ժամանակ դրոշն այրողը ուղիղ կապ ունի ՀՀ իշխանությունների հետ: Նրան ոչ մի պատիժ չեն նշանակել, նրան հերոսացնում են»:
  • «Բայց նրանք չպետք է մոռանան, թե որտեղ է այսօր ծածանվում ադրբեջանական դրոշը։ Այսօր Ադրբեջանի դրոշը ծածանվում է Ղարաբաղում։ Ադրբեջանական դրոշը ծածանվում է Աղդամում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Ղուբաթլուում, Քելբեջարում, Լաչինում, Շուշիում, Հադրութում, Թալիշում, ինչպես հարյուրավոր գյուղերում: Այսօր Զանգեզուրի լեռների վրա ծածանվում է ադրբեջանական դրոշը, թող չմոռանան: Թող լավ մտածեն։ Մի օր նրանք կարող են բացել իրենց աչքերը և տեսնել ադրբեջանական դրոշը իրենց գլխավերևում»:
  • «Թող լսեն Հայաստանի ղեկավարությունը, և նրանց թիկունքում կանգնած ուժերը, այսօր ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա։ Մենք դա ապացուցեցինք պատերազմի ժամանակ և պատերազմից հետո։ Անհրաժեշտության դեպքում մենք նաև կապացուցենք ցանկացած ձևով»:

Կարճ ասած՝ եկել էր ասելու, որ Արցախն էլ հանձնեք խաղաղություն չի լինի, քանի որ աչքը Սյունիքի վրա է: Մեկ էլ Փաշինյանը ինչքան իրան կոտորում է, Ալիևը դժգոհ է, միշտ ավելին է ուզում, մանավանդ, որ Փաշինյանն էլ հող հանձնելու ու դա «խաղաղության» անվան ներքո ներկայացնելու վարպետ է:

Տ. ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3365

Մեկնաբանություններ