Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Նախագահի թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղ               
 

Ասում են...

Ասում են...
04.11.2008 | 00:00

... թե նոյեմբերի 4-ին կայանալիք ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների առիթով Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչը մեր երկրի քաղաքական, տնտեսական ու հասարակական բոմոնդին հրավիրել է դեսպանատուն՝ նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հետևելու ընտրությունների ընթացքին։ Հրավերը կազմակերպվել է խտրականությունն իսպառ բացառելու ժողովրդավարական սկզբունքով. Միացյալ Նահանգների հաջորդ նախագահի ընտրությունների ընթացքին ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած կապուղիներով հետևելու լիարժեք հնարավորություն կունենան թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները։ Այստեղ են ասել՝ տե՛րդ մեռնի, գիտություն։

Դիտվել է՝ 4706

Մեկնաբանություններ