Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ստահոդ լուրերի տարածումն ունի մի քանի ենթաշերտ

Ստահոդ լուրերի տարածումն  ունի մի քանի ենթաշերտ
04.05.2023 | 22:48

Երեկ մի սորոսական մի երկու նախադասություն էր գրել ՀՀ մատակարարվող հնդկական զենքի տեղափոխման արգելքների մասին, և ուղիղ տեքստով մեղադրում էր Ռուսաստանի դաշնությանը Իրանի տարածքով սպառազինության տեղափոխմանը խոչընդոտելու մասին։

Իհարկե, գիտակից մարդիկ փայլուն կերպով տիրապետում են սորոսական որջի գործակալների աշխատանքային ոճին և զազրելի ստախոսության մշտական առաջատար լինելու փաստին և թե՛ այդ սուտը, թե՛ կուտը տարածողին վաղուց են ճանաչում։

Այդ որջի անդամների մոլորեցնող, քայքայիչ աղանդավորական, հակապետական և հակահայ կեցվածքը նորություն չէ, և կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ դրանց, բայց սպառազինության վերաբերյալ ստահոդ լուրերի տարածումը, ըստ երևույթին, ունի մի քանի ենթաշերտ, որոնք ըմբռնելու համար պետք է փորձենք ստանալ մի շարք հարցերի վերաբերյալ պատասխաններ։

1. Սորոսական ակտիվիստը պնդում է, որ ինքն ունի կոնկրետ, հավաստի տեղեկատվություն սպառազինության մատակարարման վերաբերյալ։

Հարց առաջին։ Եթե տեղեկատվությունը ստույգ է, ապա որտեղի՞ց է տվյալ անձը ձեռք բերել նման տեղեկատվություն: Ո՞ր աղբյուրներից է այդ անձը ստանում տեղեկատվություն և ինչի՞ դիմաց է այն տրվում:

2. Եթե տեղեկատվությունը ստույգ է, ապա կարելի է իմանալ ՀՀ մատակարարվող սպառազինության վերաբերյալ հավաստի տեղեկատվությունը ինչու՛ է հանրայնացվում այդ անձի կողմից, և ինչու՞ են ՀՀ համապատասխան մարմինները լռում տիկնոջ հրապարակումների վերաբերյալ:

3. Եթե տեղեկատվությունը ստույգ է, ապա որքանո՞վ է դրա հանրայնացումը թուլացնում մեր անվտանգային համակարգը և ծառայում թշնամու տեղեկացված լինելու գործին և չի՞ արվում դա ՀՀ դիրքորոշումը բանակցությունների ընթացքում զիջողական դարձնելուն:

4. Եթե տեղեկատվությունը հավաստի չէ, ապա ինչու՞ այն տարածողի նկատմամբ չեն կիրառվում օրենսդրությամբ նախատեսված պատիժներ և չեն նախաձեռնվում համապատասխան վարույթներ։

Կարծում եմ, այդ անձի կողմից նման հրապարակումը ունի մի քանի նպատակներ, որոնք կյանքի են կոչվել, որպեսզի`

1. ռուս-իրանական համագործակցության մեջ մտցնեն կասկած և առճակատում:

2. Հայ հանրության մեջ թշնամական վերաբերմունք գեներացնեն ռուսական զինված ուժերի նկատմամբ և՛ Արցախում, և՛ ՀՀ տարածքում, վերջնական նպատակ ունենալով Գյումրիում ՌԴ ռազմաբազայի փակումը:

3. Ադրբեջանի առաջխաղացմանը չպատասխանելու իշխանությունների անօգնական կեցվածքի մեղքը դնելու ռուսների վրա, դրանից բխող հետևանքներով։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3484

Մեկնաբանություններ