Իմ մոլորակը մեռած մոլորակ է:
Այստեղ միշտ մութ է:
Իմ մոլորակի օդում կախված է արյան հոտը:
Իմ մոլորակի գետերը ցամաքել են, չնայած որ ամեն օր անձրև է գալիս:
Ծառերը կծկվել են ու չորացել, ծաղիկները թոշնել:
Իմ մոլորակի գույնը սևն է:
Իմ մոլորակի բնակիչները շատ տխուր են, հոգնած, անժպիտ, անծիծաղ ու աներազանք:Նրանք ապրում են խավարում խարխափելով:
Իսկ կար ժամանակ, որ իմ մոլորակն ամենագունեղն էր, ամենաուրախը, ամենալուսավորը...
Դա կարծես երեկ էր, թե՞ մի ամբողջ հավերժություն առաջ...
Չեմ հիշում:
Իմ մոլորակը մեռել է, քանի որ նրա արևը մարել է:
Ավելի շուտ մորթվել:
Իսկ իմ արևին մորթող չարքերը դեռ իրենց դիվական պարն են պարում:
Նաիրա ՄԵԼԻՔՅԱՆ