Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Էս ամենի իրական դատավորը ժողովուրդն է

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Էս ամենի իրական դատավորը ժողովուրդն է
23.01.2013 | 22:16

Արդեն քանի տարի է` Րաֆֆի Հովհաննիսյանը հասարակ, հասանելի, սովորական մարդու և քաղաքացու իր կերպարով լուրջ կոնտրաստ է ստեղծում քաղաքական-պետական քյառթու գործչի կերպարի հետ, ով պադավատով է, ախրանայով, փողկապով ու կոստյումով, անհաղորդ ու վերևից նայող աչքերով, ատամների արանքից շրջապատի երեսին շպրտվող կիսա«բարև»ով: Րաֆֆին կարծրատիպեր է քանդում, որոնք այդ քյառթուների իշխանության միգուցե ոչ կարևոր, բայց մի բաղադրիչն են: Եվ անշուշտ, քյառթերը պետք է մտահոգվեն, որ իշխանության փոքրիկ հենասյուներից մեկը փլուզվում է: Պետք է նեղվեն, որ Րաֆֆիի ստեղծած կոնտրաստն իրենց օգտին չէ: Ու նրանց «բլոգերները» անսուսեր մարտի են ելել չգիտես թե ում դեմ, ու չես էլ հասկանում, թե ինչու՝ ֆեյսբուքում: Տղերք ջան, էս ամենի իրական ու կարևոր քննադատն ու դատավորը ժողովուրդն է, Րաֆֆիին բարևած մարդը, ում համար շատ հաճելի է պաշտոնյայի հասարակ ու ամենահաս պահվածքը: Իզուր ՖԲ-ում էջ մի մրոտեք: Ավելի լավ է քյառթերին պոլիծծեխնալագիչեսկի, իմիջմեյքերսկի ու բլոգերսկի խորհուրդ տվեք դուրս գալ քյառթ հոգե- և այլ վիճակներից: Եվ ամենակարևորը, քայլեք Րաֆֆիի հետևից, որ նրան բարևած ու դրանից լավ զգացած մարդուն ասեք, թե Րաֆֆին իրեն սխալ է պահում: Թե չէ անհասկանալի է՝ ինչ եք հետապնդում ֆեյսբուքում: Այստեղ բոլորս կողմնորոշված ենք:

Դիտվել է՝ 5362

Մեկնաբանություններ