Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ովքե՞ր, ինչո՞վ, ինչո՞ւ կամ ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ

Ովքե՞ր, ինչո՞վ, ինչո՞ւ կամ ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ
08.11.2012 | 18:42

«ԲՀԿ հայտարարությունը փրկօղակ է ՀՅԴ-ի համար,- գրում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում:- 2009 թվականից այդ կուսակցությանը հետապնդող քաղաքական պարտությունների շարանը համալրվեց սեփական քաղաքական անզորության մեջ ինքնախոստովանական մենախոսությամբ:

2009 թվականին կոալիցիոն դուռը շրխկացնելով փակելուց հետո ակնհայտ դարձավ դաշնակցականների քաղաքական ֆալսստարտը: Ձախողումների կախարդական շղթան բերեց նրան, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախկինում 3-րդ քաղաքական ուժը վերածվեց ամենափոքր խմբակցությանը:
Այսօր ՀՅԴ-ն գալիք նախագահական ընտրությունների համար անգամ խորհրդանշական պատվավոր մասնակցության դափնիներին հավակնող սեփական թեկնածություն չունի` մեծագույն ողբերգություն ոչ այնքան ՀՅԴ-ի համար, որքան Հայաստանի քաղաքական մշակույթի և պատմության համար:
Քաղաքակիրթ երկրներում ներկուսակցական ժողովրդավարության բավարար աստիճան ունեցող կուսակցությունների ձախողված ղեկավարները պաշտոնանկ են լինում, տեղը զիջելով նոր դեմքերին, նոր գաղափարներին:
ՀՅԴ-ն իրականում արժանի է ավելի լավ նորագույն պատմության»։
Սրան ի պատասխան FB-ում Աշոտյանի ընկեր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը հակադարձում է.
«21 տարի դաշնակցության անդամ եմ: Այդ տարիների ընթացքում ականատես եմ եղել տարբեր կողմերից դաշնակցության նկատմամբ բազում վերաբերմունքների` թշնամականից (անգամ բռնի ուժի գործադրումով) մինչև կույր հավատարմության ու համակրության: Թշնամիներից այնքան էլ չենք վախեցել: Ճակատային է եղել կռիվը: Շատ ավելի վտանգավոր մի մոտեցում կար դաշնակցության նկատմամբ, որի արտահայտություններից մեկը 1992 թվականի հունիսի 29-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն էր: Դրա ամփոփումը հետևյալն է. դաշնակցությունը ազգային արժեք է, բայց առաջվա Դաշնակցությունը ուրիշ էր, Սփյուռքի Դաշնակցությունն է իրական կուսակցությունը, շարքերը շատ լավն են, ղեկավարներն են վատը: Փորձված ռազմավարություն էր, որ որդեգրել էին Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա նմանները: Այդ մեթոդը կիրառվել է մի ամբողջ հարյուր տարի: Անգամ ՉԷԿ-ներն էին կիրառում: Դրա պատճառն էլ կա: Ճակատային կռիվ տալով Դաշնակցությանն անհնար էր հաղթել: Ժողովրդից չես վանի ՀՅԴ-ին: Այդ պատճառով էլ «սրտացավ» էին դառնում կուսակցության նկատմամբ: Երևի հիմա էլ է վերակենդանանալու այդ ռազմավարությունը: Բայց կարիք չկա: Ինչպես նախկինում, հիմա ևս տապալվելու է: Հանրապետական իմ բարեկամը ինչո՞ւ է ցանկանում, որ դաշնակցությունը ավելի ուժեղանա: Միայն թող հանրապետական իմ բարեկամը չասի` հանուն հայապահպանության կամ Հայ դատի: Նա պետք է քաջ գիտենա, որ անգամ իր ասած «ֆալսստարտի» կամ կոալիցիայի դուռը շրխկացնելուց (Տարօրինակ է շրխկոց բառը ընթերցել: Չէ՞ որ նրանց դեմքերին էինք շրխկացնում) հետո, անգամ Հայությունն էինք ոտքի հանում արձանագրությունների ու իրենց այդքան պաշտած ֆուտբոլային դիվանագիտության դեմ: Հիմա ուզում են ավելի ուժեղանանք, որ սրբենք-թափենք այդ կործանարար քաղաքականությո՞ւնը: Իսկ դաշնակցությունն ուժեղ տեսնել երազողները պատանի կամ երիտասարդ տարիքում անդամագրվում են դաշնակցությանը, անգամ եթե այնտեղով կարիերա չեն կարող անել պետական համակարգում: Այդ մարդիկ են դաշնակցությանը համակրում: Չեմ կարողանում հասկանալ մարդկանց, որ այլ կուսակցությունում են, ու մեկ էլ խոսում են մրցակից որևէ կուսակցության ուժեղանալու կարևորության մասին: Կամ թե խոսում են, ուրեմն ընդունում են, որ, հանձինս դաշնակցության, գործ ունենք ոչ թե շարքային, ընտրական հաշվարկներով ստեղծված մի ինչ-որ կազմակերպության հետ, այլ ավելին, քան կուսակցությունն է: ՈՒ կարիք չկա մտահոգվելու ՀՅԴ խմբակցության փոքրությամբ: Հաջորդ քառօրյայում, կառավարության հետ հարցուպատասխանի օրը, Արմեն ջան, մեկ հայացք որ նետես հանրապետական խմբակցությանը ու մտովի հիշես «Ի՛նչ, ե՞րբ, որտե՞ղ» ինտելեկտուալ խաղն ու քո անդամակցած կուսակցության ֆրակցիան, թերևս մտահոգություններդ ուղղես սեփական կուսակցությանդ: Այ այդտեղ, իրոք, մտահոգվելու շատ պատճառ կա, առնվազն հանուն մեր ժողովրդի»:

Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 7020

Մեկնաբանություններ