ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Իշխանություն, կապիտալ և դեմոկրատիա

Իշխանություն, կապիտալ և դեմոկրատիա
24.09.2024 | 13:13

Դեմոկրատիա ասված ժամանակակից երևույթը անխզելիորեն կապված է կապիտալիզմի բուն էության, այսինքն, ավելի ու ավելի էֆեկտիվորեն կապիտալ գեներացնելու հետ։

Կապիտալի կողմից մարդկանց անխիղճ շահագործումը էֆեկտիվ էր կապիտալիզմի զարգացման սկզբնական փուլերում միայն։

Կապիտալիզմի հետագա զարգացումը և տեխնոլոգիական պրոգրեսը ակնհայտորեն ցույց տվեցին, որ մարդկանց շահագործման վրա հիմնված պարադիգմային փուլը սպառել է իրեն, և, մյուս կողմից էլ, պատմությունից հայտնի էր, որ տեխնոլոգիական առաջընթացը կապանքներից ազատ և գիտուն մարդկանց ստեղծագործության արդյունք է։

Այստեղից էլ, ինչ-որ չափով մարդկանց կապանքներից ազատելը, այսինքն, նրանց փոքր չափաբաժիններով իրավունք, ազատություն և գիտելիք տալը դարձավ էֆեկտիվորեն կապիտալ գեներացնելու հիմնական ստրատեգիական գիծը։

Այս ուղղությամբ կապիտալի շահերից բխող հետագա զարգացումները բերեցին նրան, որ արդեն մարդկանց պետք էր հավատացնել, որ իրենք այնքան իրավունք ու ազատություն ունեն և այնքան գիտակից են, որ նրանց է վստահվում անգամ իշխանություն ընտրելը, և այս ամենի անունն էլ դրվեց դեմոկրատիա։

Մի կողմից, սա նշանակում էր կապիտալի դոմինանտ դիրք իշխանության նկատմամբ և, մյուս կողմից էլ, նման մոտեցումը ռիսկային չէր կապիտալի համար, քանի որ իշխանության համար մրցակցողները այնպես էին ընտրվում, որ նրանք, այսպես, թե այնպես, հավասարապես ձեռնտու էին կապիտալին։

Ասվածի կողմնակի ապացույցներից մեկը իշխանության ընտրությունների ընթացքում պահանջվող ֆինանսների անշեղ աճն է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1613

Մեկնաբանություններ