Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Խոսքի արժեքը

Խոսքի արժեքը
25.08.2024 | 20:55

Վերջին օրերին Հայաստանի շրջաններում մի ուրվական է շրջում:

Դա քոսոտ խոսքի ուրվականն է, մարդամեկը, ով հանրապետական կուսակցության ղեկավարից ստացավ ՀՀ իշխանական աթոռները և իր կիսագրագետ, ոչնչի փորձ և գիտելիք չունեցող թիմով հայտնվեց պետական կառավարման ղեկին:

Այո թերուս, արտադրության, գիտության կամ առևտրի փորձ, հմտություններ չունեցող այդ թիմը հաջողել էր միայն մի բնագավառում: Դա խոսքի տիրույթն էր:

Կիսատ պռատ ընդդիմադիրներ կարգվածները կարող էին խոսել, խոսել ամեն ինչից, խոսել ամենուր, խոսել մարդու իրավունքներից, սահմանադրությունից, հայրենիքից, Արցախից, հայկական բանակից, արտաքին քաղաքականությունից:

Ինչով դա ավարտվեց և ինչ արդյունքնե՞ր կան վեց տարի անց: Արդյունքները տրամագծորեն ողբերգական են և տագնապալի: Հայաստանում բիրտ կերպով խախտվում են մարդու իրավունքները, նենգաբար փորձում են վերացնել սահմանադրական հիմքը, հայրենիքի ամբողջ կտորներ բարի կամքով զիջում են ազերի բռնապետին, անվերադարձ կորսվել է Արցախը, երբեմնի հզոր բանակը չկա, չկա արտաքին քաղաքականություն: Այս ողբերգական իրավիճակի միակ պատասխանատուն և մեղավորը մունաթ է գալիս գյուղացիների վրա և տրտնջում, որ տարատեսակ սոցիալական ցանցերում իր խոստումը ոչ մի արդյունք չի տալիս, և իր արթուն կամ քնած կամ կենդանի խոսքը ոչինչ չի գեներացնում: Բա ինչ էիր ուզում այ դատարկաբան, բա իմանում էիր պետություն կառավարելը քո բա՞նն է:

Հասկանում եմ, որ որոշ իշխանական պնակ լիզողներ ներքուստ ընդվզում են իմ դատողությունների դեմ։ Բայց ինչու՞ եք զայրանում: Ընդամենը դիտեք մեկ հատված ՀՀ կառավարության նիստից, երբ կառավարության ղեկավարը և ԱԳՆ ոչ բարով ղեկավարը դարակազմիկ անմտություններ են խոսում անասնաբուծության մասին:

Անփորձանք դիտում եմ մաղթում ձեզ իշխանական պնակալեզներ:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ