Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

Կործանարար առաջինացավ

Կործանարար առաջինացավ
23.08.2024 | 18:41

Ամենատիպիկն այն է, որ «աշխարհում առաջինը» լինելու համար հայը կսարքի Քրիստոսի ամենամեծ արձանը։

Կուրախանա, որ առաջին բանկոմատը, առաջին ֆոնը, առաջին էս ինչը ինքն է արել, բայց դա կարճ ուրախության համար է, քանի որ ուղիղ 1000 տարի առաջինը լինելով, իր երկիրը ձեռքից առնում են ու անվերջ դուրս հրավիրում իր տնից։

Հաղթանակի տոները ձեռքից խլում, անվերջ կոտորում ու սարսափի հասցնում, որ կորցրածի անունը չտա։

Հայրենիք ու բնօրրան կորցնելուց էլ աշխարհում առաջինը մենք ենք։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4407

Մեկնաբանություններ