Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Տեր լինել է պետք Հայրենիքին

Տեր լինել է պետք Հայրենիքին
19.06.2024 | 12:28

Հայրենիքի հզորացումը գալիս է ինձանից ու քեզանից, մեր կարգ ու կանոնից։

Կարգ ու կանոն է փողոցում աղբ չնետելը, բնությունը մաքուր պահելը, հարկ եղած դեպքում, օրվա մեջ տասը րոպե մի ձորակի, գետի ափի կամ ճամփեզրի մաքրման գործին տրամադրելը։ Ռեստորանում խմում ենք Հայրենիքի կենացը, հող ու ջրի կենացը, բայց այդ նույն ռեստորանի կոյուղաջուրը լցվում է Հայրենիքի գետի, ջրի մեջ՝ առանց մաքրվելու, առանց ֆիլտրվելու․․․

Ասել եմ ու էլի կասեմ՝ Հայրենիքը ոչ թե սիրել է պետք, այլ տեր լինել է պետք Հայրենիքին:

Իսկ դիրքում կանգնած զինվորը հենց այդ հող ու ջրի համար է իր կյանքը վտանգում:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5741

Մեկնաբանություններ